Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ելք» դաշինքը պետք է հաղթահարի տարաձայնությունները. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 04,2018 18:25 Share

«Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու համախոհները «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում երեկ երեկոյան հասան Վանաձոր: Այստեղ գիշերելուց հետո, նրանք այսօր առավոտյան շարունակեցին քայլարշավը, անցնելով Վանաձորի փողոցներով, նախաձեռնողներն ուղեւորվեցին դեպի Դիլիջան:

Aravot.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ նշեց, որ իրենք Վանաձորում արժանացել են ջերմ ընդունելության՝ թե՛ կուսակիցների, եւ թե՛ այլ կուսակցության ներկայացուցիչների կողմից. «Մեզ շատ ուրախացրեց այն փաստը, որ մեզ դիմավորողների շարքում էին ՀԱԿ կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: Երեկ սովորականից ավելի ճանապարհ էինք անցել եւ շատ հոգնած էինք, իսկ մեր գործընկերների ներկայությունը մեզ մեծ էներգիա եւ լիցք հաղորդեց: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպությանը»:

Մեր այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք ՀԱԿ-ը նույնպես միանա «Իմ քայլը» նախաձեռնությանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Երեկ մենք ոչ մի քաղաքական քննարկում չենք ունեցել, դա եղել է մարդկային շփում, եւ որեւէ այլ քաղաքական հետեւություններ չեմ անում դրանից: Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ այդ այցը մեզ համար շատ կարեւոր էր»:

Լրագրողների այն հարցին, արդյո՞ք «Ելք» դաշինքը լուծարման է գնում, թե՞ ոչ, Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ «Ելք» դաշինքը պետք է հաղթահարի տարաձայնությունները: «Ելք» դաշինքի ընտրողների կամքը եւ ընտրողների տեսակետը պետք է այս գործընթացում հաղթի։ Ես որպես «Ելք» խմբակցության ղեկավար ինձ համարում եմ նաեւ այդ գործընթացի պատասխանատուն եւ երաշխավորը, որ որևէ մեկը չի կարող «Ելք» դաշինքի ընտրողների քաղաքական ուղերձները, որ նրանք տվել են մեզ ընտրական գործընթացի ընթացքում ուղղակի շրջանցել եւ արհամարհել»։

Մանրամասները՝ տեսանյութերում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30