Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերը մտել է Այրումի բնակչուհու բնակարան եւ գողացել 35 հազար դրամանոց նոթբուկը

Ապրիլ 04,2018 21:01

Հ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. փետրվարի 8-ին, ժամը 00.30-ից մինչեւ 02.00-ն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել Այրում քաղաքի բնակչուհու բնակարան, հյուրասենյակում գտնվող սեղանի վրայից հափշտակել է տանտիրուհուն պատկանող «Ասուս» տեսակի նոթբուկը, նրան պատճառելով 35 հազար դրամի վնաս:

Հ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով»):

Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-8 տարի ազատազրկում`գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30