Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան-Պուտին-Ռուհանի՝ Սիրիայի հարցով գագաթաժողովն ավարտվել է

Ապրիլ 04,2018 23:15

Ապրիլի 4-ին Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի  միջև Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթաժողովից հետո երեք երկրների նախագահները մամուլի ասուլիս են տվել։

Մասնավորապես  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քննարկվել են սիրիական հակամարտությունը կարգավորելու հետագա անելիքները։

Թուրքիայի նախագահը, կարևորելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը  նշել է, որ պաշտոնական Անկարան՝ որպես անվտանգության գոտիների երաշխավոր երկրներից մեկը, իրականացնում է իր պարտականությունները։  Նա տեղեկացրել է, որ սիրիական Իդլիբ շրջանում, որը անվտանգության գոտի է հայտարարված,  Թուրքիան արդեն ստեղծել 8-րդ դիտորդական կետը։

Էրդողանը նշել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Սիրիայի մի շարք տարածքներ, այդ թվում նաև Մանբիչը, դուրս չգան Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից։

Էրդողանը պնդել է, որ այն բանից հետո, երբ Թուրքիան «Եփրատի վահան» ռազմագործողության շրջանակներում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից մաքրեց  Էլ  Բաբ և Ջերաբլուս շրջանները, այնտեղ արդեն 160 հազար մարդ է վերադարձել։

Էրդողանի պնդմամբ՝ նույն իրավիճակը Աֆրինում է, որը «Ձիթենու ճյուղ» օպերացիայից հետո դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից:

«Նախ ԻՊ-ի ահաբեկիչներին բերում են Սիրիայի շրջաններ, հետո ԻՊ-ի զինյալների դեմ են հանում Սիրիայի քրդական ուժերին։ Արդյունքում  ստեղծում են ահաբեկչական շրջանակ»,- ասել է Էրդողանը:

Աղբյուր`    Haberler

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30