Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում բնակվող հայ գիտնականների հայտարարությունը. ՀՀԿ-ի պաշտոնավարման տարիներին գիտության հերն անիծվել է

Ապրիլ 21,2018 15:38

Մենք՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի գիտնականներս, մեր համերաշխությունն ենք հայտնում Հայաստանում ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին:

Մենք լավատեղյակ ենք Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներին, եւ ուզում ենք մեր ներդրումն ունենալ մեր երկրի լուսավոր ապագայի կերտման գործում:

Անկախությունից ի վեր և հատկապես ՀՀԿ-ի ձեւավորած կառավարության տարիներին Հայաստանում գիտությունն անտեսվել է, ինչի պատճառով Խորհրդային Միությունից ժառանգած երբեմնի հզոր գիտակրթական համակարգի վերջին փշուրներն են մսխվում, մինչդեռ արդեն այն պետք է փոխարինված լիներ ավելի արդիական ու մրցունակ համակարգով:

Չնայած խոստումնալից սկզբնական պայմաններին, այսօր մենք ստիպված ենք փաստել հսկայական անկման և ուղեղների աղետալի արտահոսքի մասին: Այսպիսի անկման դեմ քայլեր ձեռնարկելու փոխարեն տեսնում ենք գործադիր իշխանության կողմից գիտության ֆինանսավորման դե ֆակտո նվազեցում, բազմաթիվ գիտական հաստատությունների տարածքային և այլ ռեսուրսների առգրավում, գիտության ոլորտի բազմաթիվ խորքային խնդիրների նկատմամբ հանցավոր անտարբերություն, ինչպես նաեւ բացահայտ արհամարհական վերաբերմունք գիտնականների կողմից բարձրաձայնված հրատապ խնդիրների վերաբերյալ:

Մեր համոզմամբ, գիտության ոլորտի ակտիվ զարգացումը պետք է դարձնել քաղաքական օրակարգի կարևոր բաղկացուցիչ, նպատակ ունենալով ստեղծել Հայաստանում միջազգայնորեն մրցունակ և ներկա մարտահրավերներին ստեղծագործ պատասխան ձևավորող գիտական համակարգ:

Ամենայն ուշադրությամբ հետեւում ենք Հայաստանում ընթացող դեպքերին եւ կոչ անում ներկա իշխանություններին եւ ոստիկանությանը ապահովել խաղաղ ցուցարարների անվտանգությունը եւ բացառել նրանց նկատմամբ բռնի ուժի կիրառումը:

Ներքոստորագրյալներս կոչ ենք անում Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, քանի որ իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում Հայաստանում, ի թիվս շատ այլ ոլորտների, գիտությունը նույնպես տարվել է կործանման ճանապարհով:

Հայտարարությունը բաց է, և այլ գիտնականներ նույնպես կարող են միանալ

Անահիտ Ղոչիկյան, կենսաքիմիկոս, իմունոլոգ, կենսաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Մոլեկուլային Բժշկության Ինստիտուտ, Կալիֆորնիա, ԱՄՆ (Հայաստանից հեռացել է 2000թ․)

Վազգեն Շեկոյան, ֆիզիկոս, պրոֆեսոր, CUNY, Նյու Յորք, ԱՄՆ (Հայաստանից հեռացել է 2002թ․)

Հրաչ Մարտիրոսյան, հայ և համեմատական լեզվաբանություն, PhD, Լեյդենի համալսարան, Նիդեռլանդներ (Հայաստանից հեռացել է 1995թ.)

Վազգեն Սարգսյան, տեսաբան ֆիզիկոս, ֆիզ․-մաթ․ գիտ․ թեկնածու, ավագ գիտաշխատող, Գիսենի համալսարան, Գերմանիա (Հայաստանից հեռացել է 2008թ․)

Ռուզան Սոխոյան, ֆիզիկոս, ֆիզ․-մաթ․ գիտ․ թեկնածու, ավագ գիտաշխատող, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (Հայաստանից հեռացել է 2011թ․)

Իռենա Լոռյան, կլինիկական ֆարմակոլոգ, ավագ գիտնական, Ուպսալայի համալսարան, Շվեդիա (Հայաստանից հեռացել է 2008թ.)

Մարտին Խոջոյան, ֆիզիկոս, պոստդոկ, ‘Էքոլ Պոլիտեխնիկ’, Ֆրանսիա (Հայաստանից հեռացել է 2008թ․)

Կարեն Հովհաննիսյան, ֆիզիկոս տեսաբան, պոստդոկ, Օրհուսի համալսարան (Հայաստանից հեռացել է 2012թ.)

Կարապետ Մկրտչյան, տեսաբան ֆիզիկոս, պոստդոկ, Մաքս-Պլանկ Ինստիտուտ, Գերմանիա (Հայաստանից հեռացել է 2011թ.)

Բյուրակն Իշխանյան, նյարդա- և հոգելեզվաբան, պոստդոկ, Օրհուսի համալսարան, Դանիա (Հայաստանից հեռացել է 2011թ․)

Աշոտ Մարգարյան, գենետիկ, պոստդոկ, Կոպենհագենի համալսարան, Դանիա (Հայաստանից հեռացել է 2013թ․)

Վահագն Մխիթարյան, ֆիզիկոս, պոստդոկ, ICFO, Բարսելոնա, Իսպանիայի Թագավորություն (Հայաստանից հեռացել է 2012թ.)

Գոռ Չաիլյան, կենսաքիմիկոս, պոստդոկ, Կալիֆոռնիայի Համալսարան, (Իռվայն), Կալիֆոռնիա, ԱՄՆ (Հայաստանից հեռացել է 2017թ.)

Ալբերտ Ոսկանյան, քիմիկոս, պոստդոկ, Հոնկ Կոնգի Համալսարան, Հոնկ Կոնգ (Հայաստանից հեռացել է 2012թ.)

Արմինե Հովակիմյան, կենսաքիմիկոս, պոստդոկ, Կալիֆոռնիայի Համալսարան, (Իռվայն), Կալիֆոռնիա, ԱՄՆ (Հայաստանից հեռացել է 2010թ.)

Արման Դարբինյան, մաթեմատիկոս, պոստդոկ, ENS, Փարիզ, Ֆրանսիա (Հայաստանից հեռացել է 2012թ․)

Ալբերտ Գևորգյան, բիոինֆորմատիկայի մասնագետ, ծրագրավորող, Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն (Հայաստանից հեռացել է 2003 թ.)

Դավիթ Քալանթարյան, ֆիզիկոս, ծրագրավորող DESY, Գերմանիա (Հայաստանից հեռացել է 2010թ․)

Էլվիրա Խաչատրյան, նյարդաբան և կենսաբժշկական գիտությունների թեկնածու, Լյուվենի Կաթոլիկ Համալսարան, Բելգիա (Հայաստանից հեռացել է 2012թ․)

Վահան Նանումյան, ֆիզիկոս, տվյալագետ, PhD թեկնածու, ETH Zurich, Ցյուրիխ, Շվեյցարիա (Հայաստանից հեռացել է 2011թ․)

Վահան Սարգսյան, տնտեսագետ, PhD թեկնածու, CERGE-EI, Պրահա, Չեխիա (Հայաստանից հեռացել է 2011 թ․)

Անի Ազատյան, մոլեկուլային կենսաբան, Ph.D. ուսանող, Կարոլինսկայի ինստիտուտ, Ստոկհոլմ, Շվեդիա (Հայաստանից հեռացել է 2011թ.)

Սերինե Ավետիսյան, հոգելեզվաբան, PhD ուսանող, Պոտսդամի համալսարան, Գերմանիա (Հայաստանից հեռացել է 2013թ.)

Տիրան Մանուչարյան, բանասեր, PhD ուսանող, Սենթ Էնդրյուսի համալսարան, Միացյալ Թագավորություն (Հայաստանից հեռացել է 2014թ․)

Եվա Հակոբյան, քաղաքագիտություն, Ph.D. ուսանող, Մոնրեալում Քվեբեկի համալսարան (UQAM), Քվեբեկ (Հայաստանից հեռացել է 2016թ․)

Էմանուելա Ավագյան, կլինիկական լեզվաբան, մաստեր, Խրոնինգենի համալսարան, Պոտսդամի համալսարան, Արևելյան Ֆինլանդիայի համալսարան, Խրոնինգեն, Նիդեռլանդներ (Հայաստանից հեռացել է 2017թ․)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30