Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն է Հենրիխ Մխիթարյանը վաստակում Լոնդոնի «արսենալում»

Մայիս 14,2018 23:20

Ուրիշի գրպանի պարունակությունը հաշվելն անշնորհակալ զբաղմունք է: Սակայն երբ խոսքը հանրային ճանաչում եւ հետաքրքրություն ներկայացնող անձի մասին է, տվյալ դեպքում, ֆուտբոլային աստղ Հենրիխ Մխիթարյանի, դա ինչ-որ ձեւով «արդարացված է»:

Daily Mail-ը գրում է, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպանը լոնդոնյան ակումբում ստանում է շաբաթական 144 հազար ֆունտ սեռլինգ (տարեկան 7,5 միլիոն եվրո): Աղբյուրը գրում է նաեւ, որ եթե ակումբը 2021 թվականին նրա հետ պայմանագիրը երկարացնի մեկ տարով, հայ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 12,5 մլն ֆունտ ստեռլինգ: Մխիթարյանը «Արսենալում» չորս տարվա ընթացքում նաեւ 8,65 միլիոնի չափով բոնուս կստանա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031