Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 70 տարեկան տղամարդ է մահացել. ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել

Մայիս 17,2018 19:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Գյումրիում, ըստ նախնական ենթադրության, ինքն իրեն դանակահարելու միջոցով կյանքին վերջ է դրել 1949 թվականին ծնված Արզունիկ Գ-ն։ Նրան 18․40-ին  շտապբուժօգնության մեքենայով մեռած վիճակում տեղափոխել են Գյումրի բժշկական կնետրոն, որտեղ այլևս օգնություն ցուցաբերել չեն կարողացել։ Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած-վերքեր, ձախ դաստակի կտրած վերք, պարանոցի աջ կեսի ծակած-կտրած վերք: ԲԿ-ում հաստատվել  է տուժածի կենսաբանական մահը: Այս մասին մենք տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: