Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնության մրցանակակիրները

Մայիս 19,2018 21:56

Մայիսի 18-ին մեկնարկել է Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնությունը: Մարզիկները մրցում են  գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններում` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք:

Ընդհանուր թվով խաղարկվում է 24 մեդալ: Հաղթող մարզիկները  կարժանանան դրամական պարգևի, դիպլոմի ու մեդալի, կպարգևատրվեն նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները: Սպորտի վարպետ և առաջին կարգի արդյունք խոցած մարզիկները կարժանանան համախատասխան գրքույկի կամ վկայականի:

Մրցմանը մասնակցում են 62 մարզիկ հետևյալ կազմակերպություններից՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, Հրաձգության  հանրապետական մարզադպրոց, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և Վանաձորի թիմ:

Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնության մրցանակակիրներ

Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Հայկ Բաբայան (մարզիչ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ Վրեժ Թորոսյան
3 տեղ Նարեկ Ադամյան

Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Ալլա Պողոսյան       (մարզիչ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ Մարիամ Սահակյան
3 տեղ Տաթևիկ Հակոբյան

Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ Հովհաննես Մարգարյան  (մարզիչ Էդիկ Ղարիբյան)
2 տեղ Գագիկ Ղազարյան
3 տեղ Դավիթ Աբաջյան

Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30կրակոց վարժություն
1 տեղ Գոհար Վարդանյան (մարզիչ Արմենակ Գալոյան)
2 տեղ Սաթենիկ Մեժլումյան
3 տեղ Արուսյակ Գրիգորյան

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031