Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին փորձում էր նետվել Հաղթանակի կամրջից

Մայիս 27,2018 12:52 Share

Մայիսի 27-ին, ժամը 08:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ կանխել են Ա. Ե.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել