Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյան. «Չպետք է չարածի բեռը դնել Նիկոլ Փաշինյանի ուսերին»

Հունիս 06,2018 15:09 Share

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Հայելի» ակումբում խոսելով Կառավարության ծրագրից, ասաց, որ դա ծրագիր չէ, այլ ուղենիշներ, եւ այս պահին լուրջ չէր ընկալվի, եթե այնտեղ հստակ թվեր լինեին:

«Մի մոռացեք, որ նախկին` Կարեն Կարապետյանի կառավարությունը Ազգային ժողովում ուներ հավանության արժանացած ծրագիր, որտեղ կար նաեւ կրթության հատվածը, եւ 2018 թ. բյուջեի ծրագրային ֆինանսավորումը եւ բյուջեից բխող լիքը իրավական լուծումներ, պայմանագրեր … Այսինքն, երբ 2018 թ. հունիս ամսին նոր ծրագիր է ընդունվում, պետք է հաշվի առնել այս առանձնահատկությունը, որ կազմակերպություններն արդեն ֆինանսավորվում են, արդեն ընթացքի մեջ է, եւ դա կապվում է 100000-ավոր մարդկանց հետ, ու ծրագիրը ենթադրում է ֆինանսական փոփոխություններ»,- հավելեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենը:

Մանրամասն` տեսանյութում

 Նա ասաց, որ Կառավարության ծրագրին մանրամասն ծանոթացել է, անգամ իրենց կրթահամալիրի երեխաներն են կարդացել. «Այստեղ ֆիքսված է կարեւոր մի բան, որ այն մեկ տարվա ժամկետ ունի…Եթե նախկին կառավարությունն իր ծրագիրը կազմում էր 5 տարվա ժամանակաշրջանի համար, սա մինչեւ մեկ տարվա համար է: Դրա համար էլ սա ծրագիր անվանել չի կարելի, քանի որ բյուջետային տարվա կեսն է, շատ դժվար է բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարել, դրան գումարած մեկ տարում ամրագրված այս ուղենիշները: Դրա համար սրան նայում եմ որպես հիմնարար ուղենիշներ, այլ ոչ թե ծրագիր… Նախանշված է իշխանության ձեւավորման գործընթացը ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքով, կոռուպցիայի հանրային մերժում կրթական համակարգում, հանրության սոցիալական ապահովության շարունակական ավելացում, բռնության հանրային մերժում եւ այլն…Իսկ մենք ի՞նչ ենք ուզում…Ուզում ենք, որ ուղենիշներով ամրագրված իշխանության ձեւավորում լինի` բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, եւ եթե անգամ մեկ տարվա ընթացքում այդ կամարտահայտումը ուրիշ կառավարություն կբերի, կհամարենք Նիկոլ Փաշինյանի հաղթանակը»:

Մանրամասն` տեսանյութում

 «Մարդիկ սովորաբար երկու վարք են ունենում, որպես թեկնածու գալիս են, խոստումներ են տրվում, իսկ վստահության քվեի պահը, ներկայացվել է ԱԺ…Որովհետեւ ո՞վ ասաց, որ ինքը անցնելու է, կարող է վստահության քվեն չստանա, դրա համար Նիկոլ Փաշինյանի նման մարդը պատրաստ պետք է լինի նման բաների: Կառավարության ծրագրում առկա ձեւակերպումների հետ կարելի է վիճել, բայց այդ ուղենիշները շատ էլ լավ է, որ նշված են»,-կարծում է Բլեյանը:

Նրա ձեւակերպմամբ, կրթության մեջ ներգրավված մարդիկ չպետք է իրենց չարածի պատասխանատվությունը դնեն Նիկոլ Փաշինյանի ուսերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930