Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզը կգլխավորի «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը

Հունիս 07,2018 23:57

Կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում նաեւ Սյունիքի եւ Արմավիրի մարզպետների փոփոխությունն է:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին կփոխարինի Կարեն Համբարձումյանը (լուսանկարում)։ Նա ԲՀԿ-ական է, աշխատում էր «Հայէլցանց»-ում որպես բաժնի պետ: Նրան բնութագրում են որպես սկզբունքային եւ կրեատիվ երիտասարդի:

Ի դեպ, նոր մարզպետը Սիսիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է ու, ըստ մեր աղբյուրների, նշանակմանը նպաստել է նաեւ աներոջ «դաբրոն»:

Իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնում Աշոտ Ղահրամանյանին կփոխարինի Գագիկ Միրիջանյանը: 2015 թ. փետրվարի 11-ին նա ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել էր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ: ՀՀ վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930