Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները Գյումրիում ևս օրենքով գողերի տներ են խուզարկել

Հունիս 20,2018 17:04

Ոստիկանները Գյումրիում ևս գողական աշխարհի ներկայացուցիչների, քրեական հեղինակությունների տներ են խուզարկել։ Նրանք, մեր տեղեկություններով, այցելել են օրենքով գող Զապի՝ Անդրանիկ Սողոյանի, նրա քրոջ որդու՝ դարձյալ օրենքով գող Արտյոմ Ղազարյանի, Սուրոյի՝ Սուրեն Ավետիսյանի տները։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին՝ Արտյոմ Ղազարյանը դատապարտված է ազատազրկման անցած տարի Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց հնչած կրակոցների փաստով։

ՀՀ Ոստիկանության՝ առավոտից հանրապետության ողջ տարածքում քրեական հեղինակությունների տները խուզարկելուց անմասն չի մնացել նաև Գյումրին։ Մեր այս տեղեկությունը չհերքեցին տեղի ոստիկանությունից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930