Լրահոս
Օրվա լրահոսը

«Միքայել Հարությունյանը մեղադրյալ է, բայց առանց Ռոբերտ Քոչարյանի՝ ոչ մի հրաման լինել չէր կարող». Սաքունց

Հուլիս 05,2018 14:24

«Միքայել Հարությունյանը մեղադրյալ է, բայց առանց Ռոբերտ Քոչարյանի՝ ոչ մի հրաման լինել չէր կարող: Նա էր գերագույն գլխավոր հրամանատարը»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ որպես վկա ներգրավվելուն, ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին:

Արթուր Սաքունցը համաձայն չէ բնորոշումների հետ, թե Մարտի մեկի գործը բացահայտման կարքի ունի: Ըստ նրա՝ ամեն ինչ վաղուց պարզ է ու բացահայտված. «Ի՞նչը բացահայտենք, Ռոբերտ Քոչարյանի՞ն, բռնի գործողություննե՞րը, որոնք կիրառվեցին հարյուրավոր մարդկանց դեմ: Դա պետական ահաբեկչություն էր քաղաքացիների հանդեպ ու ուժով իշխանությունը պահելու նպատակ»:

Ըստ Արթուր Սաքունցի, իրավական դաշտում ամբողջական բացահայտման հասնելու համար տուժածների ճակատագրերի պատկեր պետք է ունենալ, ինչը մինչ օրս չի իրագործվել. «Ռուբեն Ոսկանյանն, օրինակ, խայտառակ ձեւով բռնության ենթարկվելուց հետո հինգ օր բժշկական կենտրոնում էր, օգնություն չէին ցուցաբերում: Մարդկանց պարտադրում էին կեղծ ցուցմունք տալ, թե թմրամիջոց են օգտագործել, եւ եթե ընդունեն մեղքը, վաղաժամկետ ազատ կարձակվեն: Մարդկանց տներն էին գնում, ահաբեկում, ապօրինի բերման ենթարկում, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների ենթարկում: Հարյուրավոր մարդիկ զրկվել են աշխատանքից՝ ցույցերին մասնակցելու համար: Ռոբերտ Բաղդասարյանը հրազենային վիրավորում էր ստացել, բանկում էր աշխատում, բայց նրան հրաժարվում էին այլեւս աշխատանքի ընդունել: Անգամ մարդկանց նպաստներից էին կտրում»:

Իրավապաշտպանը Մարտի մեկին նախորդած եւ դրան հաջորդած ժամանակահատվածում հետապնդվածներին կոչ արեց չվախենալ իրենց պատմությունները Հատուկ քննչական ծառայությանը ներկայացնելուց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031