Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Այն, ինչ ցույց են տալիս, դա Սուրբ Գեղարդի բնօրինակը չէ, պատճեն է». Հայր Կորյուն

Հուլիս 07,2018 13:38

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամ Կարեն Պետրոսյանը վստահեցրեց, որ հոգևորականների՝ Սուրբ Գեղարդի վերաբերյալ պարզաբանումները իրարամերժ են: Մայր Աթոռի դիվանատան առջև հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Կարեն Պետրոսյանը հայտարարեց. «Տեր Արշակը, Տեր Ասողիկն ու Տեր Վահրամը տվել են իրարամերժ երեք բացատրություն: Սա բոլորիս հեղինակության հարցն է: Սկզբում տեր Արշակն ասում է, թե Գեղարդի մասը չի վաճառվել, ասում ենք գողացել եք, ասում են՝ չենք գողացել, ասում ենք վաճառել եք, ասում են, տվել ենք: Ի վերջո` չկարողացան սուտը պնդել, հայտարարեցին, թե նվիրել են: Հետո տեր Վահրամը հայտարարություն տարածեց, թե ոչինչ չի տրվել: Հետո ասացին, թե Գեղարդից մասունք են վերցրել»:

Կարեն Պետրոսյանը հայտարարեց, թե Գեղարդի ոչ բնօրինակն է ցուցադրվում հանրությանը. «Մենք լուրջ կասկածներ ունենք, որ այս կաթողիկոսը թալանում է եկեղեցու գանձերը: Մենք ասում ենք, որ Աստվածամուխ Սուրբ Գեղարդի մի քանի օրինակներ կան: Օրիգինալի վրա մետաղական կնիքներ կան, դա այն չէր, որ Տեր Ասողիկը ցույց էր տալիս: Կոչ են անում օրվա իշխանություններին և ԱԱԾ-ին, որ լուրջ հետաքննություն սկսեն, քանի որ ազգային գանձ է, և դա մսխվել է»:

Կարեն Պետրոսյանը վստահեցրեց՝ չի կարող որևէ կամայական որոշման արդյունքում կաթողիկոսը որևէ մասունք նվիրաբերել. «Կաթողիկոսը պետք է համաձայնեցնի եպիսկոպոսների, նույնիսկ Կիլիկիո աթոռի հետ, անգամ ՀՀ-ում իշխանությունների հետ պիտի համաձայնեցվի դա: Դա ժողովրդի և ազգի հարստությունն է: Մինչդեռ այդ մասունքի նվիրաբերության մասին ոչ մեկ չի իմացել»:

Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանը հայտարարեց իրենց պահանջը կաթողիկոսի հրաժարականն է, որի համար բազում փաստեր ու ապացույցներ կան: Դառնալով Սուրբ Գեղարդի շուրջ ստեղծված իրավիճակին՝ քահանան պարզաբանեց. «Մի պահ պատկերացնենք, որ Արշակ սրբազանի ասածի համաձայն իբր եկեղեցիների միջև կա ավանդույթ մասունքների փոխանակման տեսքով: Եթե որևէ սրբազան կարող է փաստել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին կարող է իր երկու հիմնաքարեր հանդիսացող Պողոս և Պետրոս առաքյալների մասունքներից նվիրել է որևէ եկեղեցու, ես ներողություն կխնդրեմ: Խաչափայտի մասունքի, Լուսավորչի աջի ու Սուրբ Գեղարդի   երաշխավորը օրվա կաթողիկոսը պիտի լինի: Գեղարդը համաքրիստոնեական սրբություն է, որին մատով դիպչելու իրավունք չունենք, ուր մնաց համարձակվենք իրենց ասած փշրանք կամ գնդասեղ նվիրել ինչ- որ եկեղեցու»:

Հայր Կորյունն էլ հավելեց, թե անձամբ է տեսել Սուրբ Գեղարդի բնօրինակը. «Սուրբ Գեղարդի հինգ և ավելի պատճեներ կան:

Ինքս տեսել եմ, համբուրել եմ Սուրբ Գեղարդի բնօրինակը: Դրա վրա մետաղական դաջվածքներ, կնիքներ են, հայրապետական տարբեր դրոշմներ են մնացած, որոնք չեն մաքրվի: Այս մեկն ինչ ցուցադրեցին, այն չէ, քանի որ երկու կնիքներ էին, բնօրինակի չորսի փոխարեն, կարող էին հինգ տաս րոպե առաջ դրած լինել: Սուրբ Գեղարդը պահվում է Մայր աթոռի չհրկիզվող պահոցում, որտեղ կա խաչափայտի մասունքը, Լուսավորչի աջը և բազում այլ մասունքներ, որոնք չեն գործածվում: Եթե իսկական Գեղարդը ցույց տան, կեղծիքը կբացահայտվի: Եթե ամեն հոգևոր առաջնորդ այնպես, ինչպես հիմա է արվել, Գեղարդի մի փշրանք նվիրեր, հիմա մենք Գեղարդ չէինք ունենա: Որևէ կաթողիկոս իրավունք չունի: Սրբապղծություն է, որ ամեն մեկն իրեն իրավունք վերապահի այդ մասունքը գաղտնի նվիրել»:

Հարցին՝ բացի ենթադրություններից, որ սա իսկական Գեղարդը չէ, այլ փաստեր կա՞ն, Կարեն Պետրոսյանը պատասխանեց. «Կան մարդիկ, որ բացահայտել են ու մեզ ասել են, որ դա այդ Գեղարդը չէ, նորից հոգևորականներ են ասել, որ տեսել են այդ Գեղարդը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031