Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ամենագեղեցիկ փողոցից այդպես էլ չհաջողվեց հեռացնել ոստիկանությանը

Օգոստոս 08,2018 12:34 Share

Ինչպես հայտնի է՝ Գյումրու կենտրոնում՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելու անվան փողոցում, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ դարձավ ամենակոլորիտային ու գրավիչ տեղանքներից մեկը, կառուցվել է ոստիկանության մեկ միլիարդանոց շենքը։

Այս շենքի շինարարությունը սկսվել էր 2015 թվականի մայիսին, այսինքն` այն ժամանակ, երբ պատմական այս փողոցը վերանորոգելու, Գյումրու կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագիր չէր մշակվել։ Երբ փողոցը վերանորոգվեց՝ իր տեսքով մրցակցելով եվրոպական հին քաղաքների շքեղ փողոցների հետ, քաղաքային իշխանությունների համար մտահոգության լուրջ թեմա դարձավ․ ինչպե՞ս կարող է ոստիկանությունը տեղակայվել տուրիստական փողոցում։ Բանն այն է, որ ոստիկանության նոր շենք տեղափոխվելու են ոչ միայն Շիրակի մարզային վարչությունն ու Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժինը, այլ ճանապարհային ոստիկանությունը։

Շենքն արդեն պատրաստ է․ ոստիկանությունը սկսել է կամաց-կամաց տեղափոխվել, սակայն քաղաքային իշխանությունները, որոնք հույս ունեին, թե գոնե ճանապարհային ոստիկանությունը չի տեղափոխվի նորակառույց շենք․ տուգանային հրապարակ բերվող մեծ քանակությամբ մեքենաները չեն փչացնի բարեկարգ փողոցը․ ինչքան քիչ լինի երթևեկությունը սալիկապատված այս փողոցով, այնքան լավ, հուսախաբ են եղել։

Երեկ լրագրողները Գյումրիում խորհրդակցություն անցկացնող ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հարցրեցին, թե տեղյա՞կ է խնդրից, գիտի՞ որ ճանապարհային ոստիկանության տեղափոխումը նորակառույց շենք նպատակահարմար չէ։ Ոստիկանապետը, որն առաջին անգամ պատրաստվում էր այցելել նորակառույց շենք, ասաց․ «Ես անկեղծ ասած խնդրին տեղեկացված չեմ, առաջին անգամ ձեզանից եմ լսում, կփորձեմ հասկանալ ու լուծում տալ այդ խնդրին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031