Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետ. նման պատկերն առաջիկայում անընդունելի է լինելու

Օգոստոս 08,2018 15:48 Share

Օգոստոսի 7-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմի հետ:

Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2018 թ. առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանության, ավազակության և կողոպուտի բացահայտումների, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման արձանագրված ցուցանիշները՝ ոստիկանության պետն ընդգծեց, որ նման պատկերն առաջիկայում անընդունելի է լինելու։

Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության և հարգանքի կարևորությանը: Հատկապես կարևորեց համայնքային ոստիկանության ծառայության դերը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, վստահության դաշտի ձևավորման, հանցագործությունների կանխարգելման գործում։

Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ահազանգերին արագ արձագանքել, բացառել դեպքեր թաքցնելու արատավոր երևույթն ու կոռուպցիոն ցանկացած դրսևորում։

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի հրամանով Լոռու մարզի մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին ոստիկանության հերթական կոչումներով, պատվոգրերով, մեդալներով, կրծքանշաններով և հուշանվերներով։

Հաջորդ հանդիպումը Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ էր։
Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձավ առաջին կիսամյակում արձանագրված առավել մտահոգիչ ցուցանիշներին։ Պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել ծանր, առանձնապես ծանր և նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտմանը։

Մարզային վարչության ղեկավարներին հանձնարարվեց կրտսեր խմբերի ծառայողներին, որոնք ունեն համապատասխան կրթություն և մասնագիտական որակներ, ներկայացնել սպայական կոչումներ ստանալու, միջին խմբի պաշտոններ զբաղեցնելու՝ կադրային տրամաբանական սերնդափոխություն ապահովելու համար։

Վալերիյ Օսիպյանի հրամանով խրախուսվեցին նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։

Խորհրդակցության ավարտից հետո ոստիկանության պետը պատասխանեց լրագրողների հարցերին։

Այնուհետև ոստիկանության պետն այցելեց ոստիկանության Կումայրիի նորակառույց բաժին։ Տեղում ծանոթացավ շինարարական աշխատանքներին և դրանց որակին։ Պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարվեց բացառել շեղումները օրենքով սահմանված շինարարության պլանից և նախատեսված ժամկետներից։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031