Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Պավլիկ Մանուկյանն ազատ չարձակվեց

Օգոստոս 08,2018 16:42 Share

Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց մերժել 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Իսկ դա նշանակում է, որ Մանուկյանն ազատ չի արձակվի:

Թեեւ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Շաքե Իսայանի երաշխավորագրերն էին ներկայացվել, միջնորդության քննության ժամանակ մեղադրող դատախազ Արամ Արամյանն առարկել էր՝ մատնանշելով՝ Մանուկյանն արել է հայտարարություն, որի հասցեատերերը հերքել են այն: Հետեւաբար, ըստ դատախազի, Պավլիկ Մանուկյանը փորձել է խեղաթյուրել փաստերը. «Նա մի փոքր շտապել է եւ չի համաձայնեցրել հայտարարությունը խմբի մյուս անդամների հետ»:

Մանուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Ազատ Շահբազյանը դատախազի հետ չէր համաձայնել. «Ասում են՝ երկրում իրավիճակ է փոխվել: Ուրեմն, Վաչագան Ղազարյանին եւ Յուրի Խաչատուրովին կարելի է գրավով ազատ արձակել, իսկ ազատամարտիկին՝ ո՞չ: Սա նշանակում է, որ դատարանի այս դահլիճում ոչինչ չի փոխվել»:

Պավլիկ Մանուկյանն էլ միջնորդության եւ իր հայտարարության առնչությամբ ասել էր. «Մեր մեջ ոչ մի ճաք չկա: Բայց ճշմարտությունը պետք է ասել: Ես շեղելու կարիք չունեմ, իմ պայքարը հանուն Հայաստանի է»:

«Սասնա ծռեր» խմբի անդամ, գործով մեղադրյալ Վարուժան Ավետիսյանն էլ այսօր հայտարարել է. «Պավել Մանուկյանը հուլիսից այլեւս չի համաձայնեցնում իր հայտարարությունները խմբի հետ եւ հանդես է գալիս իր տեսանկյունից»:

Ի դեպ, միջնորդությունը հրապարակելիս, դատավոր Մակյանը որպես պատճառաբանություն ներկայացրեց այն փաստը, որ Մանուկյանի կողմից նոր հանգամանքների մասին տեղեկություններ են հնչել, իսկ դա նշանակում է, որ գտնվելով ազատության մեջ՝ նա ապօրինի ներգործություն կարող է ունենալ գործով անցնող մյուս մեղադրյալների վրա:

https://www.facebook.com/aravot.am/videos/2123930607625443/%C2%A0

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031