Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով տեղյակ է եղել բանկոմատը բացելուց, դեմ է եղել դրան». Պավլիկ Մանուկյան

Օգոստոս 08,2018 17:58

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վերջերս հնչեցրած անսպասելի հայտարարության հետքերով այսօր դատախազի միջնորդությամբ հարցաքննվեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով մեղադրյալ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:

Հիշեցնենք՝ նա ասել էր, թե խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանի «պատահական» կրակոցից է վիրավորվել, իսկ հետագայում՝ արյան վարակից մահացել ոստիկան Գագիկ Մկրտչյանը (նրա սպանության համար մեղադրվում է խմբի անդամներից Արմեն Բիլյանը, ոչ թե Էդվարդ Գրիգորյանը): Այդ տեղեկությունն այսօր Էդուարդ Գրիգորյանը դատարանում հերքեց: Մանուկյանը նաեւ պնդել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում բանկոմատը «բացողը» Մխիթար Ավետիսյանն է, թեեւ բանկոմատը թալանելու մեղադրանք է առաջադրված խմբի այլ անդամների:

Այս դրվագով էլ հարցաքննության ընթացքում Պավլիկ Մանուկյանն այսօր հետեւյալը հայտնեց. «Բանկոմատից ոչ մեկ տեղյակ չի եղել, բացի իրենից: Ես անձամբ չեմ տեսել, բայց գիտեմ, որ եղել է: Հափշտակություն չի եղել, ես նման բառ չեմ ասել: Ովքեր էլ տեղյակ են եղել, դեմ են եղել: Մենք բանկոմատի համար չէինք գնացել այնտեղ»:

Ապա հարցաքննվեց Մխիթար Ավետիսյանը: Դատախազ Արամ Արամյանը հետաքրքրվեց.

-Ձեզ ի՞նչ է հայտնի Պավել Մանուկյանի հայտարարության մասին:

-Միայն կասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում: Հարցերի չեմ պատասխանելու,-ասաց Մխիթար Ավետիսյանը:

Այսինքն, արձանագրե՞նք, որ դուք առնչություն չունեք այդ մեղադրանքի հետ,-ճշտեց Արամ Արամյանը եւ դրական պատասխան ստացավ,-այդ դեպքում, ինչո՞վ կպայմանավորեք Պավել Մանուկյանի նման հայտարարությունը:

-Դժվարանում եմ ասել, տեղյակ չեմ: Դա իրականությանը չի համապատասխանում:

-Ունե՞ք տեղեկություններ, թե ով է բացել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բանկոմատը:

-Ոչ,-եզրափակեց Մխիթար Ավետիսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031