Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազիզյաններ» սիթքոմի նկարահանված սերիաները եթեր հեռարձակելը կնշանակի քարոզչություն կամ հակաքարոզչություն. «Հրապարակ»

Օգոստոս 14,2018 10:18

«Ազիզյաններ» սիթքոմը «Արմենիա» հեռուստաընկերության նոր եթերաշրջանում կրկին եթերում է լինելու․ արդեն նկարահանվել են սերիալի մի քանի սերիաներ։ Հաղորդման գնորդ հանդիսացող Ucom ընկերությունն էլ արդեն համապատասխան գումարը փոխանցել է սերիալի դիմաց։ Սակայն այժմ թե ընկերությունը, թե դերասանները կանգնած են բարդ խնդրի առջեւ։ Բանն այն է, որ սիթքոմի գլխավոր դերակատար Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, քաղաքապետ ընտրվելուց հետո չի կարողանա նկարահանվել սերիալում, իսկ նկարահանված սերիաները եթեր հեռարձակելը կնշանակի քարոզչություն կամ հակաքարոզչություն։

Հայկ Մարությանի հետ կապ չհաջողվեց հաստատել, իսկ «Յուքոմի»-ից խնդրի վերաբերյալ նշեցին, որ «ՊանԱրմենիան մեդիա» գրուպի հետ կնքված պայմանագրով ամրագրված են որոշակի քանակությամբ նախագծեր, որոնք ընկերությունը պարտավորվում է «Յուքոմին» տրամադրել, համատեղ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում․ «Ըստ պայմանագրի՝ այդ նախագծերի բովանդակային մասի, ինչպես նաեւ ստեղծագործական ողջ ընթացքի պատասխանատուն «ՊանԱրմենիան մեդիա» գրուպն է, այսինքն՝ մենք զուտ քանակության վերաբերյալ ունենք պայմանագիր, իսկ բովանդակային, ստեղծագործական մասով հարցը մեզ չպետք է ուղղեք, պետք է ուղղեք ՊԱՄԳ-ին»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031