Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Այս անգամ իմ ընտրած խմորեղենը շահումով էր, և շահումն էր սպիտակ մազ»

Օգոստոս 19,2018 20:58

Երևանի կենտրոնից հեռու գտնվող բազմաթիվ թաղամասերում ժամանցի վայրերի ընտրության հնարավորություն գրեթե չկա։ Այցելում ես այն վայրը, որը միակն է։ Իսկ խանութներում ու սրճարաններում սպասարկման որակ արտահայտությունն անծանոթ բառակապակցություն է սպասարկման մասնագետների մեծ մասի համար։ Եթե հաճախորդը որևէ ապրանքից դժգոհ է կամ գնելու պահին լրացուցիչ ընտրության հնարավորություն է պահանջում, ապա տվյալ խանութի կամ սրճարանի աշխատակցի կողմից միայն մունաթի է արժանանում։

Խնդիրը, իհարկե, ոչ միայն աշխատակցի անգիտակից վարքագիծն է, այլև տնօրենների կողմից ֆինանսական խնայողություններն աշխատակիցներին համապատասխան վերապատրաստումներով ապահովելու հարցում, ինչպես նաև տնօրինության ոչ պատշաճ  ուշադրությունը սպասարկման թերություններին ու հաճախորդների դժգոհություններին: Սպառողը ստիպված է, գրեթե ամեն օր, բախվի մի նոր տհաճ իրավիճակի: Իսկ դա նաև տվյալ ընկերության կամ անհատ ձեռներեցի կերպարի` իմիջի հարցն է։

Նման ցածրորակ սպասարկում ունեցող վայրերից չի առանձնանում նաև Ավան Առինջ թաղամասի Գրանդ Քենդիի ֆիրմային խանութ-սրճարանը։ Այստեղ որևէ խնդրի առկայության դեպքում քաղաքակիրթ լուծում ստանալու փոխարեն Գրանդ Քենդիի աշխատակիցների կողմից արժանանում  ես ագրեսիվ վերաբերմունքի։ Խնդիրն, իհարկե, կապված է լինում սննդի հետ։ Ցանկացած խնդիր կարելի է շրջանցել հարգալից վերաբերմունքի հանդիպելու դեպքում, սակայն մեր բիզնեսմենները կարծես այդ փաստը չեն ընդունում, հակառակ դեպքում աշխատակիցներից կպահանջեն կոռեկտ դրսևորում սպառողների հանդեպ։

Ինչևէ այս վայրը ևս շատերիս համար սիրելի է, այդ թվում նաև իմ ու հատկապես իմ մտածելակերպի այն մարդկանց համար, ովքեր նախապատվությունը տալիս են հայկական արտադրանքին, բայց նաև հայկականը նախընտրելուն զուգահեռ կարևորություն են տալիս սպասարկմանն ու ապրանքի որակին և ոչ պակաս նաև հիգիենային։ Եվ որևէ խնդիր բարձրացնելու դեպքում ակնկալում բարեկիրթ վերաբերմունք և բնականաբար հարցի լուծում։ Սակայն տարիներ շարունակ հանդիպելով սպասարկող անձնակազմի ոչ պրոֆեսիոնալ և ցավոք ոչ բարեկիրթ վերաբերմունքին` առկա խնդիրներն իրենց մատնանշելն ավելորդ ես համարում:

Նախկին բացթողումներին չանդրադառնալով` նշեմ, որ այս օրն էլ Ավան Առինջ թաղամասի Գրանդ Քենդիի ֆիրմային խանութ-սրճարանում ինձ համար անակնկալով էր։ Այս անգամ իմ ընտրած խմորեղենը շահումով էր, և շահումն էր սպիտակ մազ։

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031