Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրվագծվում են հայ-իսրայելական համագործակցության հետագա հնարավորություններն ու հեռանկարները

Օգոստոս 22,2018 20:45

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումը և անդրադարձել այն հիմնական ուղղություններին, որտեղ առկա է երկկողմ համագործակցության մեծ ներուժ:

Ալեքսանդր Բեն Ցվին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին ներկայացրել է Իսրայելի ձեռքբերումները տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում և ընդգծել տվյալ ոլորտներում փորձի փոխանակում իրականացնելու Իսրայելի պատրաստակամությունը:

Զրուցակիցները կարևորել են երկրի տնտեսության զարգացման գործում բիզնեսի և, մասնավորապես, ստարտ-ափների համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ այս համատեքստում ուրվագծելով հայ-իսրայելական համագործակցության հետագա հնարավորություններն ու հեռանկարները: ՀՀ փոխվարչապետը և Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման հարցում ընդգծել են գործարար շրջանակների կապերի հաստատման անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Против кого дружим?

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031