Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կոմանդոսի ղեկավարած հայրենասիրական կառույցի անդամը՝ «Երեւանի հանրության» նախընտրական ցուցակում

Օգոստոս 23,2018 20:30
komandos

Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերությունը՝ «ԴՈՍԱԱՖ-ը», որի կենտրոնական խորհրդի նախագահն է գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել պատրաստվող «Երեւանի հանրություն» (միավորում է տասը մասնագիտացված հ/կների) նախաձեռնությանն է անդամակցել՝ քաղաքապետի թեկնածուների ցուցակում ներառելով նաեւ պահեստազորի գնդապետ Արա Մուրադյանին:

Հիշեցնենք, որ նախաձեռնության քաղաքապետի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է: «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արա Մուրադյանը տեղեկացրեց՝ Թարխանյանն է դիմել գործակցության առաջարկով, իրենք էլ չեն մերժել:

«ԴՈՍԱԱՖ-ը համահայկական հայրենասիրական կազմակերպություն է, որին ես եմ ներկայացնում ընտրություններում: Այստեղ աշխատում են զորացրված սպաները: Իր գործունեության 90 տարում «ԴՈՍԱԱՖ»-ի հիմնական խնդիրն է եղել՝ ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացումը: Արկադի Տեր-Թադեւոսյանի  ղեկավարած կառույցի սպաներն ունեն հիմնականում տեխնիկական կրթություն»,-տեղեկացրեց Արա Մուրադյանը:

Նրա բնորոշմամբ՝ քանի որ «Երեւանի հանրություն» նախաձեռնությանն անդամակցելը մուտք է ապահովելու դեպի ավագանի, սպաները ցանկանում են իրենց գիտելիքները ներդնել՝ Երեւանի խնդիրների լուծման համար. «Լինելով խորաթափանց մարդ՝ Տեր-Թադեւոսյանը որոշել է ինձ ընդգրկել նախաձեռնության ցուցակում՝ որպես երկրաբանական գիտությունների թեկնածու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031