Լրահոս
Օրվա լրահոսը

Անառակաբարո գործողությունների մեջ մեղադրվողը 2 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել

Օգոստոս 31,2018 22:40

Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 18-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջեւան» մասնաճյուղի արհեստանոցում այդ հիմնարկության վարպետը անառակաբարո գործողություններ է կատարել մանկական գյուղի՝ 2003թ. ծնված սանի նկատմամբ:

Ըստ նախաքննական մարմնից ստացված տեղեկությունների` մանկական գյուղի մասնաճյուղի սարքավորումների եւ կառույցների սպասարկումն իրականացնող վարպետը, ով միաժամանակ զբաղվել է նաեւ երեխաների դաստիարակությամբ, սովորեցնելով գործնական հմտություններ, իր արհեստանոցում, հերթական պարապմունքի ժամանակ անառակաբարո գործողություններ է կատարել երկու անչափահասների նկատմամբ:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Անառակաբարո գործողությունները, որոնք կատարվել են տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն»): Այդ քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջեւան» մասնաճյուղի վարպետը:

Նախաքննական մարմինը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է դիմել «ՍՕՍ մանկական գյուղերի» վարպետին կալանավորելու միջնորդությամբ: Դատարանը վճռել է «ՍՕՍ մանկական գյուղերի» «Իջեւան» մասնաճյուղի վարպետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 2 միլիոն դրամ գրավը:

Սույն քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031