Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Մտահոգություններ կան, որ ձայն գնելիս գումար տալու փոխարեն այլ մեխանիզմներ կիրառվեն». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2018 22:00

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների ընթացքում նախընտրական քարոզչության հավասարության, քաղաքավարության եւ փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում քննարկմանն այսօր թեկնածու 12 քաղաքական ուժերից մասնակցում էին 6 ուժեր՝ «Հայքը», «Ժառանգությունը», «Ռեֆորմիստները», «Ժողովրդական ուղի» կուսակցությունը, «Լույս» դաշինքը եւ «Օրինաց Երկիրը»:

Քննարկմանը ներկա էին այս ուժերի նախընտրական ցուցակի 2-րդ անդամները կամ շտաբերի պետերը: Քննարկումը տեղի ունեցավ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում:

Ընդհանուր առմամբ բոլոր մասնակիցները կողմ էին, որպեսզի նախընտրական շրջանն ու ընտրություններն անցնեն  հավասարության, քաղաքավարության եւ փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ թեկնածուն Արմեն Մարտիրոսյանն  ասաց, որ որոշ մտահոգություններ կան, թե հնարավոր է անմիջականորեն ձայն գնելիս գումարը տալու փոխարեն այլ մեխանիզմ կիրառվի. «Որն այսպես կոչված՝ աշխատողների, կամավորների հավաքագրումն է. դրա անվան տակ նորից ընտրակաշառքի բաժանում տեղի ունենա: Այստեղ խնդիր ունեն իրավապահ մարմինները, եւ եթե նման քայլեր լինեն, այն էլ լայնածավալ, ապա պետք է բացահայտեն»: Մարտիրոսյանի կարծիքով՝ այս անգամ յուրահատուկ քարոզարշավ է լինելու՝ առաջին անգամ ոչ թե ընդդեմի, այլ հանունի պայքար:

Մանրամասները՝ տեսանյութում

«Լույս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն էլ ասաց՝ բացառիկ հետաքրքիր ընտրություններ են լինելու եւ որեւէ դեպքում համերաշխության եւ սիրո մթնոլորտը չպետք է խաթարել, պետք է լինել հանդուրժող. «Ցանկացած տեսակի դրսեւորներում  զսպվածությունը բերելու է առողջ  մրցակցության՝ ի շահ Երեւանի եւ քաղաքական ուժերի»:

«Ժողովրդական ուղի» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Գասպարյանն էլ նշեց՝ ԺՈՒԿ-ը նախընտրական շտաբեր չի ունենալու, այլ դրա փոխարեն լինելու են գրասենյակներ, քանի որ, նրա խոսքերով ասած՝ իշխող վարչախումբը ընտրակեղծիքների չի գնա, ուստի անհրաժեշտություն չի լինելու արագ արձագանքման խումբ ստեղծելու: Գասպարյանի խոսքերով՝ լավ կլինի քաղաքապետի պաշտոնը ստանձնի անձ, որը կապ չունի իշխող կուսակցության հետ, որովհետեւ դա կբացառի լճացումը, հակակշիռ կլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Մարտիրոսյանը կուսակցությունների եւ դաշինքների ղեկավարներին կոչ արեց իրենց քաղաքական ուժի ներկայացուցիչներին եւ համակիրներին հորդորեն չանցնեն վիրավորանքի սահմանը, մնան բարեկրթության շրջանակներում:

«Նախընտրական շրջանում  պետական աշխատողների շրջանում շփոթմունք կա. վերջին 25 տարում առաջին անգամ նրանց չեն ասում՝ ում ընտրեն: Նրանք սովոր են, որ իրենց պետք է ասեն: Կոչ եմ անում բոլորին՝ գնացեք ազատ արտահայտեք ձեր կարծիքը»,-ասաց Արթուր Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ընտրակաշառք կլինի թե ոչ,կարևոր է,բայց ավելի կարևոր է որ պարտվող կողմը չասի,թե ընտրությունները կեղծվել են,որի պատճառով իր կուսակցությունը պարտվել է:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930