Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Սանիթեք»-ի աղբամանների կողքին պետք է տեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ». ՀՅԴ ավագանու թեկնածու

Սեպտեմբեր 11,2018 22:48

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ավագանու երիտասարդ թեկնածուները՝ Արաբկիր վարչական շրջանից առաջադրված Ազատուհի Սիմոնյանը և Աջափնյակ վարչական շրջանից առաջադրված Արգիշտի Գևորգյանն այսօր կազմակերպել էին աղբի հավաքագրում և տեսակավորում՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ներկայացուցիչների եւ ավագանու այլ թեկնածուների մասնակցությամբ: «Միասին հանուն Երեւանի» կարգախոսով հանդես եկող թեկնածուները քաղաքացիներին բացատրում էին աղբի տեսակավորման կարեւորությունը, սովորեցնում աղբը տեսակավորել եւ ներկայացնում իրենց նախընտրական ծրագրի՝ Երեւանի աղբահանությանն առնչվող առաջարկը:

Մասնավորապես, ՀՅԴ ավագանու թեկնածու Ազատուհի Սիմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկը ներառում է երեք կետ՝ քաղաքացու կողմից աղբի տեսակավորում, աղբի վերամշակման գործարանի ստեղծում եւ աղբից այլընտրանքային էներգիայի ստացում:

«21-րդ տարում ամեն քաղաքացի պետք է սովորի իր ստեղծած աղբը տեսակավորել: Համոզված ենք, որ «Սանիթեք»-ի  աղբամանների կողքին պետք է տեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ:  Սա աղբի վերամշակման առաջին փուլն է: Մինչեւ աղբը կհասնի գործարան, քաղաքացին ինքը պետք է այն տեսակավորի: Եւ վերջում, մենք առաջարկում ենք ստեղծել հատուկ տեխնոլոգիական գործարան, որտեղ աղբից այլընտրանքային էներգիա՝ գազ եւ հոսանք կստացվի եւ կօգտագործվի տնտեսության մեջ»,-ասաց Ազատուհի Սիմոնյանը: Հավելենք, որ ՀՅԴ ավագանու թեկնածուներն աղբահավաքը կշարունակեն նաեւ վաղը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Ազատուհի Սիմոնյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930