Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի քննարկում՝ Բակո Սահակյան-Արարատ Միրզոյան հանդիպմանը

Սեպտեմբեր 15,2018 21:57

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։

Քննարկվել է Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Երկուստեք կարեւորվել է հայկական երկու պետությունների միջեւ տնտեսական սերտ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930