Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արտերի բերքատվությունը ցածր է

Սեպտեմբեր 26,2018 23:25

Այս տարի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում հնձվել է շուրջ 1500 հեկտար ցորենի արտ: Միջին բերքատվությունը կազմել է հեկտարից 28-30 ցենտներ, ինչը բարձր ցուցանիշ չէ: Ցորենի բերքատվության վրա բացասաբար ազդեցին ամռան ընթացքում տեղացած անձրեւները,ոչ ուժեղ կարկտահարությունը:

Բերդի տարածաշրջանից տեղեկացա, որ անձրեւների հետեւանքով շատ տեղերում ցորենի հասկերը փռվել են, ցորենի հատիկները թափվել են գետին: Փռված արտերի բերքը հավաքելու համար հացահատիկահավաք կոմբայնը ավելի շատ ժամանակ է ծախսում: Չտուժած արտերի դեպքերում հացահատիկահավաք կոմբայնը կարողանում է օրական հնձել 8-10 հեկտար արտ, իսկ փռված արտերի պարագայում՝ օրական հազիվ 2 հեկտար:

Գյուղացիները մեծամասամբ չեն օգտագործում հնձված արտերի ծղոտը, արտերը հնձելուց հետո հացահատիկի դաշտերն այրում են՝ կարծելով, որ դրա հետեւանքով դաշտը բերրիանալու է, հաջորդ տարում ավելանալու է այդ դաշտից ակնկալվող բերքը: Շատ են դեպքերը, երբ ցորենի հնձված արտերում վառած կրակը տարածվում է առանց արտատիրոջ հսկողության, կամ քամուց ավելի ուժգնանալով՝ տարածվում է դեպի հարակից դաշտերը, թփուտներն ու անտառները, վնասներ պատճառելով շրջակա բուսական եւ կենդանական աշխարհին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930