Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ. «Մարզից արտագնա աշխատանքի մեջ մի շատ դրական բան կա»

Հոկտեմբեր 10,2018 14:33

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Գեղարքունիքի մարզն ամենամեծն է, եւ այս մարզի այն շրջաններում, որտեղ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը քիչ է, ապա աղքատության ցուցանիշը բարձր է, եւ հետեւաբար այն շրջաններում, որտեղից արտագնա աշխատանքի ավելի շատ են մեկնում, քիչ, թե շատ բարեկեցիկ են ապրում:

Սանոսյանի կարծիքով՝ արտագնա աշխատանքը երկակի ազդեցություն ունի՝ տնտեսական առումով ձեռնտու է, բայց մյուս կողմից ամիսներ շարունակ մարդիկ կտրվում են իրենց ընտանիքներից. «Մենք ունենք մարզի համաչափ զարգացման խնդիրներ, եւ դրանք կփորձենք լուծել: Գեղարքունիքի մարզից արտագնա աշխատանքի մեջ մի շատ դրական բան կա. մեկնածների 90%-ը վերադառնում է մարզ»:

Մարզպետն ասաց նաեւ, որ առաջնային է լինելու տարեցտարի արտագնա աշխատանքի մեկնողների թվի կրճատումը:

«Իմ ծանոթ բարեկամները թող ինձ ներեն, նրանք կհասկանան, որ ծանոթ-բարեկամների դարաշրջանն անցել է»,-ասաց մարզպետը՝ անդրադառնալով կադրային փոփոխություններին եւ ծանոթներին աշխատանքի ընդունելու նախկինների «սովորույթին»:

Սանոսյանը նաեւ վստահեցրեց՝ կադրային ջարդ չի լինելու, բայց որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից, հավանաբար նաեւ՝ փոխմարզպետերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031