Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի նորանշանակ մարզպետ. «Նախկինի ժամանակ առերեւույթ բան չենք տեսել մարզպետի կատարածից»

Հոկտեմբեր 10,2018 15:01

«Երբ ստացա մարզպետ աշխատելու հրավերն, անմիջապես այն ընդունեցի»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը: Նա պարզաբանեց, որ համաձայնել է այդ պաշտոնում աշխատել, քանի որ. «Վայոց ձորի բնակչությունը մշտապես իր դժգոհությունն էր հայտնում, որ հեղափոխությունը այնտեղ չի հասել, այդ պատճառով էլ, երբ ստացա մարզպետ աշխատելու հրավերն, անմիջապես այն ընդունեցի, որպեսզի հեղափոխության շունչն էլ հասնի մեր մարզ եւ վայոցձորցիներն էլ զգան այդ փոփոխությունը»։

Մանրամասնելով՝ ինչ է նշանակում հեղափոխությունը մարզ չի հասել, Սարգսյանն ասաց. «Այսինքն՝ այն վերաբերմունքը, որը բնակիչները չեն ստացել, նույն մարդիկ են եղել պաշտոնին, նախկին մարզպետը (Արագած Սաղաթելյան) եղել էր Հանրապետական, հետո դարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Իսկ մարդիկ փոփոխություն էին ուզում»:

Սարգսյանը նաեւ վստահեցրեց՝ «Նախկին մարզպետի ժամանակ առերեւույթ բան չենք տեսել մարզպետի կատարածից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031