Այսօր Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու առաջին նիստին եկել էր առանց փողկապի: Լրագրողներից մեկի այն հարցին, թե մի՞շտ է առանց փողկապ լինելու եւ արդյոք դա՞ է ծառայողի իմիջը, պարոն Մարությանը պատասխանեց, որ առանց փողկապ է եկել, քանի որ եկել է ծառայության, ապա կատակեց. «Ուղղակի դժվար կլիներ մազերս մինչեւ վերջ քաչալանալ»:
Նրա խոսքով՝ ինքը եւ իր թիմը եկել են ծառայության. «Մենք ծառայելու ենք բառիս բուն իմաստով, իհարկե լինելու են խիստ պաշտոնական կամ տոնական միջոցառումներ, ես փողկապ կկապեմ, բայց առօրյայում, աշխատանքում, լինելով քաղաքապետ, չեմ նստելու կաբինետում, այլ վազվզելու եմ ամբողջ քաղաքում: Չէ՞ որ սա մեծ քաղաք է, մեծ ենթակառուցվածնքերով եւ պահանջելու է ամենօրյա զբաղմունք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































