Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ

Հոկտեմբեր 10,2018 17:35 Share

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հոկտեմբերի 7-ին Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում քահանայական ձեռնադրության արժանացած 7 քահանաների` ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:

Մայր Աթոռի լուսարարապետը Նորին Սրբությանը ներկայացրեց նորաօծ հոգևորականներին` հայցելով Հայոց Հովվապետի հայրական օրհնությունն ու պատգամը: Այս առիթով իր ուրախությունն արտահայտեց նաև ձեռնադրող Առաքել արքեպիսկոպոսը` նորաօծներին մաղթելով բարի հովվական առաքելություն:

Ողջունելով քահանա հայրերին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհություն հայտնեց Երկնավորին, որ նոր մշակներ է հասցնում Հայոց Եկեղեցու անդաստանից ներս: Նորին Սրբությունը, ընդգծելով հոգևորականի առաքելության կարևորությունը, նշեց, որ բազմաթիվ համայնքներ դեռ սպասում են իրենց հոգևոր հովիվներին: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ քահանաները հաստատուն կլինեն իրենց հովվական առաքելության մեջ և իրենց արդյունավետ ծառայությամբ կնպաստեն ժողովրդի հոգևոր կյանքի պայծառությանը և Եկեղեցու շենացմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ձեռնադրող Առաքել Սրբազանին իր ստանձնած պարտականության համար, ինչպես նաև լուսարարապետ Հովնան Սրբազանին, ում հոգևոր տեսչության ներքո քահանաներն իրենց սարկավագական ծառայությունն էին բերում մինչ ձեռնադրությունը:

Նորընծաների անունից Արժանապատիվ Տ. Սիոն քահանա Հարությունյանը երախտիքի խոսք ուղղեց Նորին Սրբությանը` խոստանալով արդարացնել Հայոց Հայրապետի հույսերը և անսակարկ ծառայել Երկնավոր Տիրոջը և հայ ժողովրդին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031