Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական հարցի մասնագետ Սեյիթ Սերթչելիքը կարևոր պաշտոն է ստացել Էրդողանի աշխատակազմում. ermenihaber.am

Հոկտեմբեր 10,2018 18:09 Share

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի աշխատակազմի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ է նշանակել պատմաբան, հայկական հարցի մասնագետ, պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքին:

Սերթչելիքը 2011թ. Թուրքիայի խորհրդարանի ընտրություններին պատգամավոր է ընտրվել  «Արդարություն և զարգացում կուսակցությունից»(ԱԶԿ): Իսկ 2016թ. նշանակվել է նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդական:

Նա այն եզակի թուրք պատմաբաններից է, ով տիրապետում է 10 լեզվի, այդ թվում հայերենի և ռուսերենի։

Սեյիդ Սերթչելիքը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գրականագիտության ֆակուլտետում գիտական գործունեությամբ է զբաղվել: Նա հայերեն իմացող առաջին թուրք պատմաբանն է, ով հայկական հարցի շուրջ ուսումնասիրություններ է կատարել  Մոսկվայի և Պետերբուրգի ռուսական արխիվներում և գրադարաններում:

2009թ. Թուրքիայի խորհրդարանի կողմից թուրքերեն և անգլերեն հրատարակվել է նրա`  թուրքական պաշտոնական թեզը ներկայացնող «Հայկական հարցը ռուսական և հայկական աղբյուրների լույսի ներքո, առաջացման ընթացքը 1678-1914 թթ.» գիրքը: Իսկ հայկական հարցին առնչվող երկրորդ գիրքը` «Հայկական հարցը ռուսական և հայկական աղբյուրների լույսի ներքո, 1915-1923 գաղութատիրական պատերազմը» հրապարակվել է «Srt» հրատարակչությունում:

Աղբյուր`   ermenihaber.am/Ahaber

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031