Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց Աչաջրի գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 10,2018 21:12 Share

Հոկտեմբերի 10-ին միջպետական ավտոճանապարհի եզրին, Աչաջուր գյուղի վարչական տարածքում հանդիսավորությամբ բացվեց գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Այն գործարկվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ՀԿ-ի եւ «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլի» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ԱՐԴԻ) ծրագրի եւ CARD հիմնադրամի համագործակցության շրջանակում:

Այդ մասնագիտացված կենտրոնը ուղղված ոչ միայն Տավուշի մարզում խաղողագործության ՝ խաղողի այգիների աճեցման եւ կառավարման զարգացմանը, այլեւ նպաստելու է առաջավոր տեխնոլոգիաների եւ ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջընթացին: Սպասարկման կենտրոնին կից հիմնել է գինեգործական փորձացուցադրական արտադրամաս:

Այդ արտադրամասը հիմնվել է CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի եւ դրա գործընկերների կողմից իրականացվող « Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում: Կենտրոնի հագեցվածությունն ապահովվել է USAID/ARDI ծրագրի կողմից, իսկ տեխնիկական աջակցությունն իրականացրել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GAZ) կողմից ֆինանսավորվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը:

Հանդիսավոր առիթով ելույթ ունեցան եւ գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացումը կարեւորեցին ՀՀ տարածքային կառավարման զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը, աչաջրեցի բազմավաստակ խաղողագործ Երեմ Օթարյանը եւ ուրիշներ: Նշվեց, որ գյուղատնտեսական սպասարկման Աչաջրի կենտրոնը թվով 20-րդն է Հայաստանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031