Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը՝ «Ժառանգությունից» դուրս գալու եւ «Քաղաքացիական պայմանագրին» միանալու պատճառների մասին

Նոյեմբեր 01,2018 22:07

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից և անդամակցելու է «Քաղաքացիական պայմանագրին»։

«11 տարի անցավ այն օրից, երբ ես անդամագրվեցի «Ժառանգություն» կուսակցությանը… «Ժառանգությունն» ինձ համար եղել է քաղաքական դպրոց, եւ այդ տարիներին գրեթե բոլոր քաղաքական միջոցառումներին մասնակցել եմ, կարող եմ հպարտանալ, որ նման պայքարող ընկերներ եմ ունեցել ու մինչեւ օրս իմ ընկերներն են: Օրեր առաջ որոշել եմ, դուրս եմ եկել «Ժառանգությունից»: Ինձ համար դժվար որոշում է  եղել, բայց անդամակցությունս արդեն ամիսներ շարունակ արհեստական էր, չէի մասնակցում «Ժառանգության» որոշումների կայացմանը 2017-ի հունվարից, երբ մեկնեցի Բոստոն սովորելու,  որոշ որոշումների հետ էլ համամիտ չեմ եղել»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Դավիթ Սանասարյանը:

Ըստ նրա՝ այն դեպքում, երբ իր մասնակցությունը կուսակցության աշխատանքներին սառեցվել էր, արդեն  անիմաստ էր մնալ կուսակցության անդամ, բայց քաղաքական այլ թիմի հետ երկրում կարեւոր գործունեություն ծավալել. «Կար մոտեցում, որ կմնամ անկուսակցական, բայց նաև մտածում եմ, որ եթե մենք քաղաքական թիմ ենք, ապա քաղաքական որոշումների կայացման մեխանիզմը սկսում է հենց քաղաքական կուսակցությունից»: Նա նաեւ ասաց, որ իր գաղափարախոսությունը մոտ է «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսությանը, ու արդեն վարչապետին հայտնել է, որ ցանկանում է անդամակցել «Քաղաքացիական պայմանագրին». «Միասին կանենք ամեն ինչ, որ նոր ՀՀԿ-ներ չլինեն իշխանության»:

Անդրադառնալով ապագային՝ ասաց. «Պետք է շարունակել վստահ լինել, այն փոփոխությունները, որ մենք ստանձնել ենք, և առաջիկա կարևոր գործողությունները ԱԺ ընտրություններն են: Ես չգիտեմ՝ կմասնակցեմ ԱԺ ընտրություններին, թե կմնամ այս աշխատանքին: Հուսամ՝ եթե մասնակցեմ ընտրություններին, քարոզարշավին, շատերիդ առիթ կունենամ տեսնելու, և մենք կանենք մեր քայլը ՀՀ փողոցներում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930