Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես պահեստ, ախոռ և բրնձի գործարան օգտագործված հայկական եկեղեցին ավերման եզրին է

Նոյեմբեր 14,2018 19:20

Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ավերման եզրին է։ Իր պատմության ընթացքում պատմական կառույցը ծառայեցվել է որպես հացահատիկի պահեստ, ախոռ։ Իսկ ամենավերջում եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես անմշակ բրնձի գործարան, որի պատճառով ստացել է «Չելթիք քիլիսեսի» («Անմշակ բրնձի եկեղեցի») անվանումը։

Դիարբեքիրի Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող եկեղեցին նախկինում կաթոլիկ հայերի հավաքատեղին է եղել։ Այն հայտնի է նաև «Խդըր –Էլիաս» անունով։

Գրավոր աղբյուրներում Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան, եկեղեցու տարածքում էլ որևէ արձանագրություն չի պահպանվել։ Սակայն հատակագծից և որոշ ճարտարապետական առանձնահատկություններից ելնելով՝ որոշ աղբյուրներ ենթադրում են, որ եկեղեցին 16-րդ դարի կառույց է։

Մաքս Ֆոն Բերխեմի «Ամիդա» (Դիարբեքիր) կոչվող գրքի համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1515թ․՝ Դիարբեքիրի բնակիչ օսմանահպատակ հայերի կողմից և կոչվել «Սուրբ Սարգիս»։

Ղուկաս Ինճիճյանի կողմից 19-րդ դարում հրապարակված մի աշխատությունում խոսվում է քարաշեն, հնգախորան հայկական եկեղեցու մասին, իսկ Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիել Աքյուզը այս եկեղեցու համար օգտագործում է Մոր Դումյանա անունը։

Աղբյուր` Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930