Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը ողջ օրը հանդիպումների մեջ է». Կարինե Աճեմյան

Նոյեմբեր 14,2018 20:55

ՀՀ երրորդ նախագահ, պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում չկա, բայց քարոզարշավին էլ չի մասնակցելու: Այս մասին այսօր ԿԸՀ-ում նախընտրական ցուցակը ներկայացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը:

«Նա մեր կուսակցության ղեկավարն է, եւ այսօր էլ կուսակցությունում շատ ու շատ քննարկումներ նրա հետ են տեղի ունենում: Բայց քարոզարշավում նա ներգրավված չի լինելու: Վիգեն Սարգսյանն է մեր ցուցակը գլխավորում»,-նշեց Կարինե Աճեմյանը:

Նա տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը ողջ օրվա ընթացքում հանդիպումների եւ քննարկումների մեջ է. «Նա այդ աշխատանքներում է ներգրավված»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930