Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, վարչության նախկին անդամ, «Քաղաքացիական Ֆորում» ՀԿ նախագահ, անկուսակցական Մարինե Մանուչարյանի հետ
–Որո՞նք են ընդհանրությունները նախորդ ԱԺ–ում և ներկա ԱԺ–ում մեծամասնություն կազմած ուժերի նախընտրական գործողությունների միջև …
-2017-ի ՀՀԿ-ի և 2018-ի ՔՊ-«Իմ Քայլի» միջև կան որոշ ընդհանրություններ, չնայած տարբերություններն ավելի շատ են։ Նախ այս հարցը դիտարկելիս չի կարելի անտեսել երկու ԱԺ ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձություններն ու զարգացումները։ Նմանություններ հիմնականում նկատելի էին ռեյտինգային թեկնածուների նախընտրական արշավներում։ Այս ԱԺ ընտրություններին մենք ականատես եղանք որոշ ռեյտինգային թեկնածուների, ինչպես սոցցանցերը կնքեցին, «հհկավայել պահվածքին», խոսքը վերաբերում է զուռնա դհոլով, աղ ու հացով համայնքներ այցելելու պրակտիկային, ականատես եղանք նաև առանձին ռեյտինգային թեկնածուների համար «աշխատող» խմբերի, արգելված վայրերում պաստառների փակցման բազմաթիվ դեպքեր տեսանք։ Քաղաքականության տեսանկյունից այսօրվա մեծամասնությունը աչքի չընկավ քաղաքական այնպիսի ասելիքով, որը մեզ թույլ կտար ընտրարշավը որակել որպես ծրագրային և բովանդակային։ Այն հիմնականում պտտվում էր թավշյա հեղափոխության լիդերի անձի շուրջ, ինչը կարելի է ասել բնական իրավիճակ էր, հաշվի առնելով այն փաստը, որ այս ընտրություններն իրենց տեսակով հեղափոխության կապիտալիզացիա էին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


















































