Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. Այս իշխանությունը չի կարող իր ձախողումները «սվաղել»

Դեկտեմբեր 12,2018 12:55 Share

Սրանք ՀՀ-ում երբեւէ անցկացված ժողովրդավար ընտրություններն էին, թեեւ ԲՀԿ-ն այդքան էլ շատ ձայներ չի հավաքել: Սա ԲՀԿ ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գեւորգ Պետրոսյանի կարծիքն է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Գեւորգ Պետրոսյանը նկատեց`առանձին դեպքեր եղան, բայց կարեւորն այն է, որ ժողովրդի մոտ վստահություն են ներշնչում այս ընտրությունների արդյունքները: «Հիմա, բոլոր իմաստներով, գնդակը ժողովրդի դաշտում է»,- ասաց նա` փաստելով, որ ժողովրդի մի ստվար հատված էլ անտարբեր է դարձել բոլորի նկատմամբ: Հուսով է, որ իշխանությունը պասիվ քաղաքացիների մոտ էլ հավատ կառաջացնի:

Գեւորգ Պետրոսյանը չի կարող այս պահին հստակ ասել`ԲՀԿ-ն ընդդիմություն է լինելու, քանի որ Գագիկ Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը հուշագիր ունեն ստորագրած`սատարել իշխանությանը`մարտահրավերները հաղթահարելու գործում: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն, հետո կուսակցության ղեկավարը կորոշի իրենց կուրսը: Ասում է`անպայման ընդդիմություն կամ իշխանություն լինելու հարց էլ չկա եւ դա ինքնանպատակ չէ:

Մանրամասները`տեսանյութում

Հարցին`«Լուսավոր Հայաստանը» ԲՀԿ-ին մեղադրեց իրենցից ձայներ տանելու մեջ: «Որեւէ մեկից ԲՀԿ-ն ձայն չի գողացել, գուցեեւ հակառակն է եղել»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը: Ըստ նրա, ընտրությունները ցույց տվեցին, որ անգամ այս խառնաշփոթ ու դժվարին իրավիճակում, ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը հանրային վստահության պաշար ունեն: Իսկ Եթե Էդմոն Մարուքյանն այդպիսի արտահայտություն է արել, ինքը հուսով է, որ պարոն Մարուքյանը հասկանում է իր հայտարարության բարոյական պատասխանատվությունը:

Գեւորգ Պետրոսյանի կարծիքով, հիմա մի ժամանակահատված է, որ ժողովուրդը պետք է հասկանա`ունի իր հոգսերով մտահոգ իշխանություն եւ վերջապես պետք է փակվի իշխանություն-ժողովուրդ անջրպետը, ոչ թե «ոմանք երեւելի լինեն իրենց մանդատներով, ոմանք` իրենց նախարարական պորտֆելներով»: Այս իմաստով, նկատում է` նախկինում, երբ ասում էինք իշխանությունը ժողովրդի մաքուր կամքի արգասիքը չէ, դրա համար հաշվի չի նստում ժողովրդի հետ, այս իշխանության պատասխանատվությունը շատ բարձր է, չի կարող իր ձախողումները «սվաղել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31