Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լողորդները մրցաշրջանն ավարտեցին Լողի հայկական դաշնության գավաթի մրցաշարով

Դեկտեմբեր 30,2018 10:50

Դեկտեմբերի 27-28-ին Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանում անցկացվեց Լողի հայկական դաշնության գավաթի մրցաշարը: Առանձին լողաոճերում հաղթեցին. ազատ ոճ՝ Վարսենիկ Մանուչարյան եւ Արթուր Բարսեղյան, բրաս՝ Էլեն Եսայան եւ Միխայիլ Շախնազարով, թիկնալող՝ Սյուզաննա Գրիգորյան եւ Գևորգ Մախսուդյան, դելֆին՝ Եվա Կարապետյան եւ Վահան Մխիթարյան, համալիր լող՝  Լևոն Խաչարյան:

Երկու օրվա պայքարից հետո միավորների հանրագումարով լավագույն լողորդներ ճանաչվեցին Վարսենիկ Մանուչարյանը՝ 1260 միավոր և Արթուր Բարսեղյանը՝ 1387:

Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը հատուկ գավաթներով պարգևատրեց նրանց: Լողորդները ավարտեցին մրցաշրջան 2018-ը և գնացին ձմեռային հանգստի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31