Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած տարի Հայաստան է ժամանել 62 սիրիահայ

Հունվար 19,2019 12:30

«Մեկ հարց, մեկ պատասխան» խորագրի շրջանակում, «Առավոտին» պատասխանել են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից

Նախարարությունում անցած տարի գործել է «Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի եւ իրաքահայերի ինտեգրման գործընթացի արագացում» ծրագիրը:

2018 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստան է ժամանել 62 սիրիահայ (Հայաստան ժամանած եւ նախարարություն դիմածների թիվն է): 2018 թվականի ընթացքում (մինչեւ նոյեմբերի 16-ը) սփյուռքի նախարարություն են դիմել Սիրիայից Հայաստան տեղափոխված 930 սիրիահայեր` 951 խնդիրներով, որոնցից 639-ը` բժշկական սպասարկման, 124-ը՝ բնակվարձի աջակցության, 52-ը` աշխատանքի տեղավորման, 38-ը՝ կրթական, 51-ը` իրավական/փաստաթղթային, 47-ը` այլ խնդիրներ: Նշված խնդիրների լուծման նպատակով պատրաստվել եւ ուղարկվել են համապատասխան գրություններ պետական գերատեսչություններին եւ գործընկեր միջազգային, բարեգործական ու հասարակական կազմակերպություններին:

Հաշվետու ժամանակահատվածում սիրիահայերի բնակվարձերի փոխհատուցումն իրականացվել է համահայկական, բարեգործական, հասարակական եւ միջազգային կառույցների (ՀԲԸՄ, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության) եւ անհատ բարերարների համաֆինանսավորմամբ:

Հայաստանում բնակվող սիրիահայերի հիմնախնդիրներին օպերատիվ լուծում տալու նպատակով, ինչպես նաեւ համաձայն 2018թ. ծրագիր-ժամանակացույցի՝ փետրվարի 23-ին եւ ապրիլի 13-ին կազմակերպվել են Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստերը, որոնց ընթացքում լսվել է 8 զեկուցում:

ՀՀ կառավարության աշխատակազմ է ուղարկվել «Սիրիական հակամարտության հետեւանքով հարկադիր տեղահանված եւ Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագիծը եւ տիտղոսաթերթը: ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ստացվել են բոլոր շահագրգիռ պետական մարմինների առաջարկությունները:

Հուլիսին արեւմտահայերենով տպագրվել է «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկը»՝ Սիրիայից եւ այլ հակամարտության վայրերից Հայաստան տեղահանված անձանց համար՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ փաստաբանների պալատի, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLI), ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության եւ «Իրավունքի պաշտպանության նախաձեռնություն» հիմնադրամի հետ համատեղ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների եւ միգրացիայի բյուրոյի ֆինանսավորմամբ:
Երեւանի 73 հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում է 470 սիրիահայ երեխա, Երեւանի 48 մանկապարտեզներում սովորում է 86 սիրիահայ երեխա, իսկ ԿԳՆ ենթակայության տակ գործող Հայաստանի 42 հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում է 176 սիրիահայ:

Շարունակվել են իրականացվել ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության համաֆինանսավորմամբ սիրիահայ ուսանողների 2017-2018թթ. ուսումնական տարեշրջանի ուսումնավարձերի 60%-ի չափով մասնակի փոխհատուցման ծրագրի համակարգման աշխատանքները: 2017-2018թթ. ուստարվա ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման ծրագրին դիմած շահառուների թիվը կազմում է 441 անձ:

ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության համաֆինանսավորմամբ 2018-2019թթ. ուստարվա սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների 50%-ի չափով մասնակի փոխհատուցման ծրագրի իրականացման նպատակով կազմված՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է շահագրգիռ գերատեսչություններին: Հայտագրվել է 296 ուսանող, որից 47-ի ուսման վարձավճարների 50%-ը՝ մոտ 13 մլն 700 հազար ՀՀ դրամի չափով կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:

Նախարարության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ այս ծրագրերը շարունակվելու են նաեւ 2019 թվականին: Այլ` նոր ծրագրերի մասին հնարավոր կլինի խոսել միայն կառավարության կառուցվածքային փոփոխությունների հաստատումից հետո:

Պատրաստեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ,

17.01.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031