Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մուրադյան. «Նոր սերնդի ՀԴՄ-ներն փոստտերմինալ ունեն». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2018 23:30

Հունվարի 1-ից նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է լինելու բոլոր տնտեսվարողների համար:

Ի՞նչ առավելություն ունի նոր սերնդի ՀԴՄ-ն, պարզաբանում է պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանը:

– Նոր սերնդի ՀԴՄ-ներն ունեն փոստտերմինալ, այսինքն՝ հնարավորություն բանկային քարտով վճարում ընդունելու: Մենք կարծում ենք, որ դա շատ կարեւոր գործառույթ է, որովհետեւ բանկերի կողմից տրամադրվող փոստտերմինալները բավականին թանկ են բանկերի համար եւ բանկերը  ոչ միշտ են պատրաստ բոլոր տնտեսվարողներին,  առեւտրի կետերում այդ տերմինալները տեղադրել: Իսկ մենք ՀԴՄ տրամադրելով լուծում ենք այդ հարցը՝ ՀԴՄ-ն կարողանում է բանկային քարտով վճարումներ ընդունել: Սա նոր սերնդի ՀԴՄ-ների առանձնահատկություններից է:

Այս ՀԴՄ-ները հնարավորություն ունեն հարկային հաշիվներ տպելու, հարկային հաշիվն ընդունելու համար տնտեսվարողը, կողմը, սուբյեկտը, գնորդը կարող է նաեւ իր քարտի միջոցով էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել այդ փաստաթուղթը: Սա նույնպես այս սարքերի առավելություններից է:

-Այսօր  ՀԴՄ-ներով կա հնարավորություն բանկային քարտով վճարում կատարելու, այս դեպքում ո՞րն է տարբերությունը:

-Քանի որ այդ փոստտերմինալները բանկերն անվճար են տրամադրում տնտեսվարող սուբյեկտներին, բանկը պետք է իր կոմերցիոն նպատակներից ելնելով այդ տերմինալները տրամադրի այնպիսի կետերում, որտեղ  շրջանառությունը մեծ է, հետեւաբար կոմիսիոն վճարները պետք է կազմեն այնքան, որը կծածկի սարքի տեղադրման ծախսը: Այդ պատճառով բանկերը ոչ միշտ են պատրաստ բոլոր կետերում անվճար տեղադրել: Իսկ ՀԴՄ-ները պարտադիր են բոլոր կետերի համար, եւ եթե ՀԴՄ-ի մեջ ներառում ենք այդ վճարման հնարավորությունը, ստացվում է առեւտրի օբյեկտների այն մեծ զանգվածն, որտեղ բանկը պատրաստ չէ անվճար տրամադրել, տնտեսվարող սուբյեկտը կարող է ՀԴՄ-ի միջոցով դա իրականացնել:

Այսինքն՝ փոքր օբյեկտները, որոնք հնարավորություն չունեին քարտով վճարումներ  ընդունելու, այս նոր սերնդի ՀԴՄ-ների միջոցով ստանում եմ նման հնարավորություն: Սրանով նաեւ կնպաստենք անկանխիկ գործարքների աճին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31