Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց մաքսի ներմուծել 25 կգ. ՊԵԿ-ն ինչ պայման է դնում

Փետրվար 02,2019 15:30

Առեւտրականները մաքսակետում խնդիրների են հանդիպում, երբ ուզում են առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներկրել 25 կգ ուղեբեռ: Ի՞նչ կարգավորումներ են սահմանվել անվճար ուղեբեռ ներկրելու համար, ու ո՞ր դեպքերում այն չի կիրառվի:

ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյան

– Խոսքը միայն անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման մասին է: Օրենսդրությամբ սահմանված արժեքային ու քանակական դրույթները նախատեսված են միայն անձնական օգտագործման նպատակով ապրանքներ ներմուծելու եւ անձամբ կամ ընտանիքի շրջանակներում սպառելու համար: Սա արտոնություն է, որը նախատեսված չէ առեւտրային շրջանառության համար: Եթե նախկինում ցամաքային տրանսպորտով ներմուծման համար արտոնված էր 50 կիլոգրամ ուղեբեռի չափը, ապա հունվարի 1-ից այն նվազեցվեց՝ դառնալով 25 կիլոգրամ: Նույն կերպ նվազեց նաեւ արժեքային չափը: Այսօր այդ չափը հավասարվել է 500 եվրոյի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ՝ ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար: Եթե մարդիկ ցանկանում են արտոնությունից օգտվելով ապրանքներ ներմուծել ու դրանք իրացնել շուկայում, ապա կարող են հանդիպել մաքսային մարմինների հակազդեցությանը: Բիզնես նպատակներով ապրանքների ներմուծումը պետք է տարբերել անձնական օգտագործման ապրանքների ներմուծումից:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728