Լրահոս
Օրվա լրահոսը

Միացնել «ինքնաստուգման» մեխանիզմը

Փետրվար 15,2019 10:00

Հեղափոխությունից օրեր հետո՝ մայիսին, երբ հեղափոխականներից մեկն արդեն պաշտոն էր ստացել, լրագրողը զանգել էր նրան եւ հարց տալուց առաջ ճշտել՝ «կարելի՞ է ձեզ անունով դիմել»: Նախկին հեղափոխականն անգամ զարմացավ՝ «իհարկե, ես բացարձակապես չեմ փոխվել»: Վերջերս, երբ մեկ այլ գործընկեր նույն պաշտոնյային դիմեց անունով, նա բավականին սառը կերպով ճշգրտում մտցրեց՝ «գուցե պարո՞ն…»: Թերեւս մանրուք է, բայց՝ նշանակալից մանրուք: Այն ակնկալիքները, որ նոր՝ «հետհեղափոխական» պաշտոնյաներն իրենց պահելու են մեր՝ սովորական մարդկանց նման, քայլելու են ոտքով, երթեւեկելու են մետրոյով, չեն մեծամտանալու, մեզ վերեւից չեն նայելու՝ այդ ամենը իրականություն չդարձավ: (Ի դեպ, նույն չիրականացված սպասելիքները կային 1990-ականների սկզբին՝ ՀՀՇ-ական պաշտոնյաների հետ կապված):

Կան մարդիկ, որոնց առանձնասենյակը (ցանկալի է՝ վերանորոգված), սպասարկող ավտոմեքենան, քարտուղարուհին, «վերարկու բռնող» անձնակազմը, մարդկանց հրահանգներ տալու հնարավորությունը եւ պետական ծառայության մյուս ատրիբուտները դուր են գալիս, թեեւ դա նրանք ոչ միայն ուրիշներին, այլեւ անգամ իրենց չեն խոստովանում: Մարդիկ էլ կան, որոնք իրենց ամբողջ հոգով ընդվզում են նման բաների դեմ, որոնց հոգուն հակացուցված են բոլոր տեսակի աստիճանակարգերը (հիերարխիաները) եւ արարողակարգերը՝ ով որ շարքում պետք է նստի կամ կանգնի, ով քանի անգամ կարող է մտնել «շեֆի» մոտ եւ քանի րոպե խոսել եւ այլն: Այդպիսի՝ «պալատներից հեռու» մարդիկ (օրինակ՝ ես) պետական համակարգում երկար չեն մնում:

Բայց նրանք, ովքեր մնում են (իսկ այս իշխանության պարագայում հավատում եմ, որ մեծ մասը մնում է «բարի նպատակներով»), նրանք պետք է միացնեն «ինքնաստուգման» մեխանիզմը: Անհրաժեշտ է, որ իշխանավորն ամեն վայրկյան իրեն հաշիվ տա՝ արդյոք ես չե՞մ տառապում «նոմենկլատուրային ախտերով», արդյոք ես չե՞մ կտրվել իրականությունից: Ամենամեծ գայթակղությունն, իհարկե, քծնանքն է առաջացնում՝ «դու իմաստուն ես, դու հանճար ես, իմ գլխին ընկույզ էլ կոտրես, միեւնույն է՝ քո մեծությունը կասկածի տակ չեմ դնի, բայց թույլ տուր ես քեզ, այնուամենայնիվ, մի փոքրիկ հարց տամ, բայց հանկարծ չմտածես, որ ես քո դեմ ինչ-որ բան ունեմ, պարզապես ուզում եմ եւս մեկ անգամ քո հրաշալի ձայնը լսեմ»:

Իսկ կյանքից կտրվելու նշաններն են հետեւյալ պնդումները՝ «ընդդիմությունը խանգարում է մեզ կերտել պայծառ ապագան», «մենք դեմ չենք քննադատությանը, բայց այն պետք է կառուցողական լինի»: 28 տարի իշխանավորներից նույն բանն եմ լսում: Պարզապես 1990-ականների սկզբին «կոնստրուկտիվ»-ը թարգմանվում էր որպես «շինիչ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այդ ,,շինիչն,, էր,որ ամեն ինչ քանդեց….

  2. Քաղաքացի says:

    Վերազինել, վերակառուցել և տնտեսապես զարգացնել երկիրը, միգուցե, հնարավոր է, սակայն ինչպես «վերակառուցել» մարդկանց գիտակցությունը, նրանց խեղաթյուրված պատկերացումները, ինչպես «վերակառուցել» նրանց ճղճիմ արժեհամակարգը: Խեղաթյուրվել են բոլոր արժեքները՝ արդարություն, ազնվություն, արժանապավություն, պարկեշտություն՝ ամեն ինչ գնվում և վաճառվում է: Մեր բարոյազրկված հասարակությունը, որը ձևավորվել է տարիների ընթացքում այս համակարգի ներքո, այսօր շատ ավելի մեծ չարիք է, քան թալանված երկիրը: Այնպես որ, հարգելի հեղինակ, Ձեր բարի ցանկությունները ժամանակավրեպ են:

  3. Հ.Շ. says:

    1990-ականների սկզբի նոյն սխալները գործող անձինքը գոնէ այն պաշտպանութիւնը ունին թէ կացութիւնն ու իրենց վիճակը ամբողջովին նոր, աննախընթաց էին:

  4. Artur Lazarian says:

    Թէեւ մանրուքներ են, բայց կարեւոր ցուցիչներ են: Շատերը յեղափոխութիւնից յետոյ գայթակղութեանը չեն դիմանում: Ի՞նչ է նշանակում անձրեւանոց պահող ունենաս: Հա, որոշ կարեւոր միջոցառումներին նախագահների գլխին անձրեւանոց պահում են, բայց ոչ քո դէպքում: Ուրեմն դու բարդոյթ ունես, իշխանատենչութիւն կամ հայերէն ասած՝ «բիրդան աղա»: Նոյնը քո ամուսինը. չտեսութեան գագաթնակէտ:
    Երբ տխրահռչակ նախարարը մետրոյով երթեւեկեց, յուզուել էի: Ասում էի. «կարեւորը մարդկանց մտածելակերպը փոխուի. դա է շարժիչ ուժը»: Հիմա ես խիստ կասկածում եմ, որ նա մետրոյով է գնում գործի, թէեւ մետրոն Երեւանի ամենահաճելի բանն է, որից ես միշտ օգտւում եմ Հայաստան այցելելիս: Հեռու չգնանք. դանիացի մի աղջիկ, որ իբր «եւրոպական մտածելակերպով էր», Հայաստան գալուն պէս աւտո առաւ, դեռ մի բան էլ վարորդ է պահում: Աղջիկ ջա՛ն, քո գործի անունն ի՜նչ է, որ մի բան էլ վարորդ ես պահում: Դու աւտո քշել չգիտե՞ս: Դա դեռ մի կողմ. ինչքան գիտեմ Երեւան-Զուարթնոց կանոնաւոր աւտոբուս կայ (կոկիկ եւ յարմարաւէտ): Ինչո՞ւ չես դրանից օգտւում:

    Ինչ վերաբերում է վերադասին քծնելուն. վերջերս խմբով տեղ էինք գնում Գերմանիայում՝ մեր պրոֆեսորը ու մի 10 ուսանող/գիտաշխատող: Մտանք գնացք, բոլորս տեղ ճարեցինք նստեցինք, մեր պրոֆեսորը ոտքի վրայ մնաց: Մշակոյթն այնպիսին է, որ ոչ մէկը երբեք չի քծնի՝ տեղը զիջելով (հա, կարող է ընկերական առաջարկենք wanna sit?, բայց նա 99% մերժելու է): Այդպէս էլ բոլորս նստած, իսկ նա կանգնած գնացինք: Թայլանդացի գործընկերուհին ասում է «Արթուր նման բան մեր երկրում չես տեսնի»: Ասում եմ՝ Հայաստանում էլ: Աւելին, մենք դասախօսներին անունով ենք դիմում, իսկ Հայաստանում դեռ «ընկեր էսինչեան» են ասում (ի՜նչ յետամնացութիւն):

    Իսրայէլից պիտի տեղափոխուէի Գերմանիա: Էնպէս ստացուեց, որ աւարտական քննութիւնս դեռ չտուած Գերմանիա պիտի գնայի ու պայմանաւորուցինք, որ քննութիւնը սկայպով յանձնեմ:
    Պրոֆեսորս մեծ պատուով ինձ ճանապարհեց, մի հատ էլ գիրք նուիրեց ինձ, բայց ես ոչ մի հրաժեշտի նուէր իրեն չտուեցի, որովհետեւ քննութիւնս դեռ չէի յանձնել: Շատ էի ուզում մի յիշարժան նուէր էլ ես տայի, բայց քննութիւնը դեռ չտուած կարող է կողքից մտածէին սիրաշահում ես: Ասանք բաներ 🙂
    Իսկ մեզ մօտ նորաթուխ պատգամաւորն ասում է «ինչ էլ բերէիր անվերապահ աջակցելու էի»: Ողբերգութիւն է:

    • Հ.Շ. says:

      Մէյ մը իրենց խոստումներու մէկ նշանակալից մասը թող յարգեն, իրենց վրայ դրուած – իրենց կողմէ ներշնչուած – յոյսերու բովանդակալից բաժինը իրականացնեն, յետոյ՝ հովանոցն ալ բռնել թող տա՜ն, ուրիշ ինչ պարապ ձեւակերպութիւններ ալ որ կը սիրեն թող վայելեն:

      Այսինքն, կրնայ պատահիլ է որ մէկը անձնական բարդոյթներ, մարդկային թերութիւններ ունենայ, բայց նաեւ իր գործն ալ շնորհքով, մարդավարի եւ արդիւնաբեր կերպով կատարէ, ի նպաստ անոնց որոնց ծառայելը իր ստանձնած պատասխանատւութիւնն է:

      Այստեղ նեղացուցիչը լրիւ դատարկութիւնն է, որ կ’ուզէ դեռ հանրային պատիւներու արժանանալ, թէկուզ ձեւական:

  5. Քաղաքացի says:

    Եկեք հեղափոխությունը դնենք մի կողմ և փաստենք մեկ բան, որ մարդը, լինելով հասարակության մի մասնիկ, ձևավորվում է որոշակի համակարգի և մշակույթի ներքո. Ցանկացած համակարգ թելադրում է մարդավայել գոյատևման իր կանոնները և այստեղ է, որ բացահայտվում է յուրաքանչուր անհատի ով լինելը. Համակարգը դա այն միջավայրն է, որը կամ չեզոքացնում է անհատի բացասական դրսևորումները, կամ հակառակը, ձևավորում (cultivate). Հովանոցը պահեց/չպահեց, ավտոբուս նստեց/չնստեց. Այսօրվա մեր խնդիրների մաշտաբը մի փոքր ուրիշ է՝ գող է թե ազնիվ. Եվ եթե ազնիվ է, դա արդեն մեծ նվաճում է.

    • Հ.Շ. says:

      Եթէ այդքան շատ էին գողերի քանակը եւ գողութեան տարողութիւնը, նախկինում, այսօր Հայաստանի բանտերում իսկապէս տեղ պէտք չէ որ մնար: Կամ գոնէ դատարաններում, սկսելու համար:

      Ուրեմն, կամ ազնիվը այդքան ալ ազնիվ չէ, կամ ել գողերը այդքան ալ գող չէին…

      Իսկ ստախօսութեամբ, մարդիկ խաբելով՝ պաշտօնների ու վայելքի հասնիլը, անհատական հաճոյք ունենալը, նաեւ անձնական շահեր ալ ձեռք բերելը – նոյնիսկ օրինաւոր -, բարոյական գետնի վրայ, գողութեան տեսակ մը չէ՞… Նոյնիսկ աւելի վատ, երբ որ անոր վրայ դեռ խաբուողին վիճակն ալ կրնայ աւելի վատթարանալ…

      Ձեր այդ իրոք շատ իւրայատուկ «համակարգը» հիմա ել արտադրում է մի նոր տարօրինակութիւն՝ եսապաշտութեան եւ փառամոլութեան խանդավառ ծափահարումը, ստախօսութեան արդարացումը, կեղծաւորութեան ջատագովութիւնը, եւ այդ ալ, այդ ամէնի զոհերին իսկ կողմէ, ուրախութեամբ:

  6. henri says:

    Քաղաքական ասպարէզներու մէջ նետուած անձերէն դժուարինս խնդրես ;
    Ձեր երազած համեստութիւնն ու պարզութիւնը -յարգելի Պ,Աբրահամեան ,
    մեր մօտ ընդունուած են որպէս ՛՛Աւետարանական ստորոգելիներ ՛՛
    — Ուսարուք յինէն զի հեզ եմ և խոնարհ սրտիւ —
    այս օրերուս միտումը ոչ միայն Աւետարանը մագաղաթէ ձեռագիրներու մէջ փակելն է
    այլ անոնց պաշտօնեաներն ալ ՛՛ վտարել մեր դպրոցներէն ՛՛— / Quel progré ?/

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728