Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա իրական և բացառիկ բռնություն է արցախցիների իրավունքների վրա»․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Փետրվար 24,2019 18:00

Ցավում ենք, որ պարոն Դավիթ Բաբայանը հանդես է գալիս Արցախի իշխանության կամայականությունները սրբագրողի դիրքերից և ականջալուր չի լինում մեր այն հորդորներին, որ չի կարելի սահմանափակել սեփական ժողովրդի իրավունքները։

Օրենքի բարձրությունից խոսող Դավիթ Բաբայանը  միանշանակ չէր տարբերի օրենքը հասարակ որոշումից։

Օրենքով սահմանված չի, որ ստորագրահավաքի համար պետք է ստեղծվի նախաձեռնող խումբ, օրենքով՝ այս դեպքում սահմանադրությամբ սահմանված  չի, որ 40 000 ընտրող  ունեցող քաղաքը պետք է սպասարկի քաղաքապետարանի մեկ սենյակ 45 օրվա ընթացքում։ Սա օրենք չէ, սա ընդամենը ԿԸՀ-ի որոշում է, որը ընդունվել է հապճեպ փետրվարի 18-ին Սամվել Բաբայանի հայտարարությունից անմիջապես հետո, որը չի բխում քաղաքացու իրավունքը պաշտպանելու շահերից։ Ինչո՞ւ դա չէր ընդունվել մինչ այդ, Արցախի իշխանությունները այդքան համոզվա՞ծ էին, որ դրա անհրաժեշտությունը չի  լինելու։ Ուղղակի Արցախի իշխանությունները Սահմանադրությունը, օրենքներն ու որոշումները փորձել են կարել իրենց հագով, բայց չափազանց լայն են բռնացրել։ Խորհուրդ կտանք Դավիթ Բաբայանին Արցախի իշխանություններին տալ այս հարցերի պատասխանները, այլապես այս հարցերը իրենց պատասխանները կգտնեն թե տեղական, թե միջազգային նորմերին համապատասխանող օրենքներով։

Հիշեցում՝ ստորագրահավաք կարող են իրականացնել ընտրության իրավունք ունեցող և տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող քաղաքացիները, ցանկացած վայրում, անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ։ ԿԸՀ-ն անօրինական որոշում է ընդունել։ Սրանով սահմանափակվում է քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը։

Հորդոր՝ վերադարձեք օրինական դաշտ րոպե առաջ, վաղը արդեն ուշ կլինի։

Օրենքից բարձր չթռնեք, օրենքից բարձր միայն ժողովրդի ձայնն է։

Սիրելի արցախցիներ, սա իրական և բացառիկ բռնություն է ձեր իրավունքների վրա, այս որոշումներով փորձում են ձեզ զրկել սեփական երկրում ազատ տեղաշարժի, ընտրության իրավունքից։  Այս ամենի կրողն եք դուք վերջին գրեթե 20  տարիների ընթացքում։ Դուք եք որոշողը, ուզում եք այսպես ապրել և լինել ձեր սեփական հողում ընդամենը վարձու ապրող, թե ուզում եք դուք լինեք ձեր երկրի տերը, սա թողնում ենք ձեզ։

Իսկ պարոն Դավիթ Բաբայանին հորդորում ենք զերծ մնալ դեմագոգիայով զբաղվելուց։ Քանի որ փոխանցելը Ձեզ մոտ լավ է ստացվում, ուրեմն կոչ ենք անում փոխանցեք ձեր իշխանավորներին զերծ մնալ կամայականությունների կիրառումից, և ևս մեկ անգամ հիշեցնել, որ ԿԸՀ-ի որոշումը անօրինական է, այն հակասում է քաղաքացու իրավունքների միջազգային և տեղական նորմերին։

 

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ԳՐԱԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    90-ականներին տեղի ունեցած աննախադեպ թալանը որ տեղի ունեցավ Արցախում, երբ մի քանի սերունդների քրտինքով 70 տարիների ընթացքում ժողովրդի ստեղծածը թալանվեց ու փոշիացվեց 2-3 տարում,երբ 14 ապրիլի 1992-ին գնդակահարվեց Արցախի առաջին նախագահ Արտուր Մկրտչյանը որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ցանկալի չէին համարում Մկրտչյանի մուտքը քաղաքականություն,Նորիկ Դանիելյանը անհայտ հանգամանքներում՝1993 թվականի հոկտեմբերի 18-ին, Խաչենում սպանվել է դավադրաբար՝ հայերի ձեռքով, Սամվել Բաբայանն 1998-2018 թթ․ ենթարկվել է քաղաքական հետապնդպման, բռնաճնշումների, ապօրինի կալանավորվել և դատապարտվել շինծու հոդվածներով, ենթարկվել է սև-հակաքարզչության Ռոբի ու Սերժի կողմից, չնայած դրան եռանդուն կերպով պայքարել է ավտորիտար համակարգի դեմ՝ հանուն հայ ժողովրդի հաղթանակի ու Արցախի ապագայի համար,ոտքի եղեք ինչպես Երեվանում Հայ ազգը ջարդեց ռեժիմի վերջին հույսը:
    Արցացիներ ոտքի եղեք Ձեր ապագայի համար, ամբողջ ՀՀ ժողովուրդը Ձեր կողքին է ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ միասին էինք,հիմա ավելի միասնական էնք:

    Բավ է որքան աստանդական թափառեցիք,

    Մարտակերտիб հատուկ մոտո-հրաձգային գնդի նախկին հրամանատար՝
    Աղասի

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728