Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ամերիկահայն իրեն մեղավոր է ճանաչել Հայաստանին առնչվող ամերիկյան վիզաների խարդախության գործով. «Ամերիկայի ձայն»

Մարտ 06,2019 23:26

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, ամերիկահայ 48-ամյա Ստելա Բոյաջյանն իրեն մեղավոր է ճանաչել մարդկանց ԱՄՆ անօրինաբար տեղափոխելու, վիզաները կեղծելու և մարդկանց ինքնությունը գողանալու մեղադրանքներում:

Ըստ արդարադատության նախարարության մամլո հաղորդագրության, մուտքի արտոնագրի խարդախության այս սխեմայի վերաբերյալ գործը վարում է Նյու Յորքի Արևելյան շրջանի դատավոր Սանքեթ Բուլսարին: Բոյաջյանը գումարի դիմաց օգնել է Հայաստանի քաղաքացիներին անօրինական մուտքի արտոնագրեր ստանալ Միացյալ Նահանգներ այցելելու համար:

Դրա մասին հայտարարությամբ հանդես են եկել ԱՄՆ-ի Նյու Յորքի դատախազության և ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչները:

Համաձայն մեղադրական եզրակացությանը, Բոյաջյանը ղեկավարում էր միջազգային հանցավոր ցանց, որը ներգրավված էր Հայաստանի քաղաքացիներին Միացյալ Նահանգներ մուտք գործելու վիզաներ տրամադրելու անօրինական գործունեության մեջ: Խումբը ԱՄՆ-ի համապատասխան կառույցներին էր տրամադրում կեղծ տեղեկություն՝ հավաստիացնելով, որ վիզայի համար դիմող Հայաստանի քաղաքացիները հանդիսանում են պարի և կատարողական արվեստի խմբերի անդամներ եւ այդպիսով իրավասու են ստանալ P-3 տեսակի վիզա, որը նախատեսված է մշակութային գործունեությամբ զբաղվող մարդկանց համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031