Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախկին նախարար. «5% տնտեսական աճը ներուժից ավելին է»

Մարտ 09,2019 22:00

«Աշխարհում կառավարության ծրագրի ընդունված որեւէ ձեւաչափ գոյություն չունի: Կարեւոր է միայն այն, թե ինչ սպասումների են հանգեցնելու կառավարության ներկայացվելիք ուղենիշները: Այն պետք է ունենա ազդակ՝ ի՞նչ ակնկալի քաղաքացին կամ տնտեսվարողը երկու կամ հինգ տարում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով կառավարության գործունեության 5-ամյա ծրագրին` ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Նա մատնանշեց՝ կառավարության ծրագրում նախատեսվում է տարեկան 5% տնտեսական աճ. «Կարծիքներ հնչեցին, թե դա շատ է, կամ քիչ, բայց դա կախված է նրանից, թե ինչի հետ ենք ասոցացնում 5%-ը: Տեսակետներ հնչեցին, որ խոսքը տնտեսական հեղափոխության սպասվելիք ցուցանիշի մասին է, ոմանք էլ ասացին, թե հեղափոխության շրջանակներում ցածր ցուցանիշ է դրված: Որպես մասնագետ ասեմ, որ միջազգային ֆինանսական կառույցների կողմից մեր տնտեսական ներուժը գնահատվում է 4-4,5%: Դա նշանակում է, որ ներուժից ավելի՝ 5% տնտեսական աճ ունենալու համար պետք է իրականացնես բարեփոխումներ: 6% աճ ակնկալելու դեպքում ավելի արագ բարեփոխումների մասին է խոսքը»:

Վարդան Արամյանը հավելեց՝ վտանգ է տեսնում այն փաստում, որ ըստ կառավարության ծրագրի՝ թոշակների չափը պետք է ճշգրտվի ըստ միջին գնաճի. «Գուցե նշյալը հանրության ականջին հաճո է, միաժամանակ՝ շատ լավ է, որ տատիկ-պապիկներն արժանապատիվ թոշակ ստանան, բայց հարց է առաջանում, թե ինչպես է թոշակների բարձրացումն արվելու՝ ինչի՞ հաշվին»:

Ուղիղ։ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը` Փաշինյանի կառավարության ծրագրի եւ օպտիմալացման մասին

Gepostet von Aravot am Samstag, 9. März 2019

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031