Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանն՝ իր մորն աշխատանքից ազատելու, եւ Ռազմիկ Աբրահամյանի՝ կաշառք տալու մասին

Ապրիլ 04,2019 17:51 Share

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին նրա մորն աշխատանքից ազատելու մասին:

Օրերս Փաշինյանի հանձնարարականով Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանն ազատվել է  վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից: Ըստ վարչապետի մամուլի խոսնակի, պաշտոնանկության պատճառը վարչապետի հանձնարարականը չկատարելն էր:

Արթուր Վանեցյանը մորն աշխատանքից ազատելու մասին ասաց՝ «Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Բայց ես չեմ ուզում դա քննարկել, որովհետեւ վարչապետի որոշումներն, առհասարակ, չեն քննարկում, այլ պետք է կատարվեն: Վարչապետի խոսնակի մեկնաբանությունը ես որեւէ ձեւ մեկնաբանելու ցանկություն չունեմ: Եվ այս գործընթացը մի անձնավորեք: Իմ մայրն աշխատել է պետական համակարգում երկար ժամանակ, այն ժամանակ, երբ ես դպրոցական էի: Շարունակել է աշխատել պետական համակարգում, այն ժամանակ, երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն եւ մի կապեք իմ ու մորս աշխատանքը»:

Առողջապահության փոխնախարարին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալության մասին էլ, լրագրողների հարցին ի պատասխան, Վանեցյանն ասաց, որ կաշառք տվողին էլ է՝ մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին առաջադրվել մեղադրանք, սակայն հաշվի առնելով առողջական վիճակը, ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Արդյոք Ռազմիկ Աբրահամյանն ինքն է նախապես հայտնել, որ իրենից կաշառք են պահանջել, ու որ պատրաստվում է այն փոխանցել փոխնախարար Արսեն Դավթյանին, այս հարցին ի պատասխան՝ Վանեցյանն ասաց, որ եթե Աբրահամյանն այդ մասին հայտներ, նրան մեղադրանք չէր առաջադրվի:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930