Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը կա՛մ մեկի զակազն է կատարում, կա՛մ ցանկանում է իմ անվան հետ խաղալ»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին առևանգելու մասին․ Hetq.am

Մայիս 01,2019 20:36

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտում իր վերաբերյալ քննվող գործի շրջանակներում: Նա վկայի կարգավիճակ ունի:

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի հայտարարության հիման վրա, համաձայն որի՝ Ալեքսանյանը նրան առևանգել է և գլխին զենք պահել:

«Դուք հավատու՞մ եք, որ Ալեքսանյանը կարող է նման բան անել: Նման բան չկա»,- «Հետք»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ղուշչյանի հայտարարությանը, ասաց Սամվել Ալեքսանյանը:

Մեր հարցին՝ Ղուշչյանի հետ նախկինում խնդիր ունեցե՞լ է, նախկին պատգամավորը պատասխանեց, որ ինքը ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չի ունեցել:

«Ես իմ կյանքի մեջ ոչ մի անգամ ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել: Ինքը կա՛մ մեկի զակազն է կատարում,  կա՛մ ցանկանում է իմ անվան հետ խաղալ, կա՛մ մի քիչ հիվանդ է»,- ասաց Սամվել Ալեքսանյանը: Մեր դիտարկմանը, որ եթե որևէ մեկի, ընդհուպ ներկայիս իշխանությունների հետ Սամվել Ալեքսանյանը խնդիր չունի, ապա ինչու՞ պիտի իր դեմ պատվեր տրվի, Ալեքսանյանն առաջարկեց հարցերը տալ Համլետ Ղուշչյանին:

Ստացվում է, որ ըստ Սամվել Ալեքսանյանի՝ Համլետ Ղուշչյանն իրեն զրպարտում է, ուստի հետաքրքրվեցինք՝ արդյոք պատրաստվո՞ւմ է զրպարտության համար դատական հայց ներկայացնել նրա դեմ:

«Ես պարապ չեմ, Ղուշչյանն ա պարապ, թող Ղուշչյանն էլ զբաղվի այդ գործերով»,- ասաց Սամվել Ալեքսանյանը: Վերջինս այլ հարցերի չպատասխանեց, չհայտնեց Քննչական կոմիտեում տված իր ցուցմունքի մանրամասները:

Համլետ Ղուշչյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է:

«Այդ դեպքը տեղի է ունեցել 2001 թվականին: Եթերում զանգ ստացա, և հեռուստադիտողն ասաց՝ «Լուսաստղ» օղի ենք խմել և թունավորվել: Ես էլ ասացի՝ գիտեք, տիկի՛ն, դուք մի՛ մեղադրեք, գուցե «Լուսաստղի» պիտակը, կեղծել են, քանի որ «Լուսաստղը» լավ օղի է համարվում, կեղծողներն օգտագործում են»,- ասաց Համլետ Ղուշչյանը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031