Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արդեն կարելի է ունենալ գեղասահքի Հայաստանի հավաքական

Մայիս 05,2019 18:43

Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում ավարտվեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը, որին բացի Հայաստանի շուրջ 80 մարզիկներից մասնակցեցին նաեւ յոթ երկրների սահորդներ, ընդհանուր առմամբ՝ 103 գեղասահորդ:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը նշեց, որ ընդհանուր առմամբ առաջնությունը ստացվեց եւ մեր մարզիկները վատ հանդես չեկան: Մասնագետի խոսքով, առայժմ միայն բաց առաջնություն կազմակերպելով է հնարավոր տեղի մարզիկների միջեւ մրցակցություն ապահովել, հակառակ դեպքում պայքարը կընթանա միայն Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցի սաների միջեւ: «Մեր մարզիկները լավ հանդես եկան եւ, կարծում եմ, արդեն կարելի է Հայաստանի հավաքական թիմ ունենալ, որպեսզի մեր պատանի գեղասահորդները մասնակցեն միջազգային մրցումների»,-ասաց Մելանյա Ստեփանյանը եւ ավելացրեց, որ արդար մրցավարությանը եւ ավելորդ անհամաձայնություններից խուսափելուն մեծապես նպաստեցին դրսից հրավիրված մրցավարները:

Հայաստանի առաջատար գեղասահորդներից մրցմանը մասնակցեց միայն Սլավիկ Հայրապետյանը, իսկ ահա Անաստասիա Գալուստյանը միայն վերջին պահին հարգելի պատճառով չժամանեց Երեւան:

Հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգեւատրեցին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը, ISU-ի փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը,  աշխարհահռչակ մարզիչ, մեր հայրենակից Ռաֆայել Հարությունյանը եւ Մելանյա Ստեփանյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031