Մայրաքաղաքի «Դինամո» մարզահամալիրում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Երկու օր շարունակված պայքարում այս տարիքային խմբի Հայաստանի չեմպիոնի կոչումը ըստ քաշային կարգերի նվաճել են. 55 կգ՝ Էդգար Պետրոսյան, 60 կգ՝ Մարատ Աճեմյան, 63 կգ՝ Ալեքս Մարգարյան, 67 կգ՝ Յուրա Մխիթարյան, 72 կգ՝ Նարեկ Գրիգորյան, 77 կգ՝ Արթուր Ամոյան, 82 կգ՝ Վահե Հովհաննիսյան, 87 կգ՝ Յուրիկ Պետրոսյան, 97 կգ՝ Էրիկ Տեր-Մաթեւոսյան, 130 կգ՝ Լյովա Շուխյան։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ առաջնության լավագույն ըմբիշ ճանաչվել է 72 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

















































