Լրահոս
Օրվա լրահոսը

«Շերեմետևոյում» օդանավ է հրդեհվել. նախնական տվյալներով՝ կա 13 զոհ

Մայիս 05,2019 22:50 Share

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի ժամանակ հրդեհ է բռնկվել Sukhoi Superjet 100 օդանավում, ինչի հետևանքով 13 մարդ զոհվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բժշկական ծառայությունների աղբյուրը:

«Վերջին տեղեկություններով զոհվել է 13, վիրավորվել 6 մարդ: Ուղևորների մի մասի ճակատագիրը հայտնի չէ»,- ասել է աղբյուրը:

«Աերոֆլոտի» օդանավը չվերթ էր իրականացնում Մոսկվա-Մուրմանսկ ուղղությամբ: Օդանավում եղել է 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ:

Հրդեհի հիմնական վարկածը կայծակի հարվածն է: Նախնական տվյալներով վայրէջքի ժամանակ օդանավը երկու անգամ հարվածել է թռիչքուղուն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել